ուրբաթ, 18 փետրվարի 2005
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում կազմակերպվող «Պետական կառավարման բարելավում և կառուցվածքային բարեփոխումներ» թեմայով նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով, այսօր Հունաստան են մեկնել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը և աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Արթուր Մանասերյանը: Հիշյալ թեմայի շուրջ քննարկումները տեղի կունենան փետրվարի 20-21-ին: Նախատեսվում է, որ հանդիպման արդյունքում կընդունվի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների պետական կառավարման համար պատասխանատու նախարարների և արդարադատության նախարարների «Կառուցվածքային բարեփոխումների և որակյալ կառավարման մասին» համատեղ հայտարարություն: