Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 27 սեպտեմբերի 2023

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներից ամեն երրորդն անչափահաս է. Կառավարությունը քայլեր է ձեռնարկում երեխաների շարունակական կրթությունն ապահովելու ուղղությամբ


Ժամը 15:00-ի դրությամբ Հակարիի կամուրջը հատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 50 հազար 243 անձ: Պետությունը հոգացել է 5700-ի կեցության հարցը, որը կազմում է սահմանը հատած քաղաքացիների շուրջ 11 տոկոսը:

Այս մասին ՀՀ կառավարության «Հումանիտար կենտրոն»-ում կայացած հերթական մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: Նա նշել է նաև, որ այս պահի դրությամբ ևս 74 բուժառու է տեղափոխվել Հայաստան Հանրապետություն. նրանց ընդհանուր թիվը 311 է:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն էլ ներկայացրել է կրթության ոլորտում տարվող աշխատանքները՝ նշելով, որ կրթության իրավունքը նույնպես առաջնային է: «Մենք պետք է առանց ժամանակ կորցնելու նաև քայլեր իրականացնենք՝ ապահովելու երեխաների շարունակական կրթությունը: Այս պահի դրությամբ տարբեր մարզերում դպրոցներ են դիմել արդեն 100 քաղաքացիներ: Մեր դպրոցները պատրաստ են այս գործընթացին, ուղարկվել է շրջաբերական գրություն, որով հստակ հրահանգներ են տրվել գործընթացի կազմակերպման վերաբերյալ: Մասնավորապես՝ որևէ փաստաթղթային խոչընդոտ չի լինի»,-ասել է ԿԳՄՍ նախարարը:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ կարգավորումներ են նախատեսվել նաև բոլոր այն դեպքերի համար, երբ երեխաները հավելյալ աջակցության կարիք կունենան. «Այդ աշխատանքն իրականացնելու ենք ոլորտում գործող մասնագիտացված կառույցների հետ: Մենք ունենք տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ, բոլոր մասնագետները պատրաստ են: Եկող շաբաթվանից կմեկնարկեն նաև վերապատրաստման ծրագրեր ուսուցիչների համար, որպեսզի նրանք կարողանան այս իրավիճակում համապատասխան միջավայր ձևավորել երեխաների համար»:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների թիվը մեծ է: «Մենք արդեն այս պահին հաշվառված քաղաքացիների համադրությամբ կարող ենք ասել, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներից ամեն երրորդն անչափահաս է: Սա, բնականաբար, նշանակում է, որ դպրոցներում շատ անելիք կունենանք այս առումով: Համագործակցում ենք ոլորտում գործող քաղաքացիական հասարակության ակտիվ կազմակերպությունների հետ՝ հավելյալ ծրագրեր իրականացնելու համար: Գիտեք, որ այնտեղ երեխաները որոշ ժամանակ կրթական գործընթացից դուրս են եղել: Պլանավորում ենք նաև առանձին ծրագիր ԼՂ-ի ուսուցիչների համար: 2023 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ ԼՂ-ում գործել է 108 հանրակրթական ուսումնական հաստատություն՝ շուրջ 21 հազար սովորողներով: Ուսուցիչների թիվը 1500 է: Կարծում եմ, որ մեր համակարգը պատրաստ կլինի այդ ուսուցիչներին բոլոր անհրաժեշտ ուղղություններով ներգրավելու»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ բոլոր նոր անհրաժեշտ ծրագրերն ու նախաձեռնությունները կմշակվեն ըստ ի հայտ բերված կարիքների:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև ուսանողների ուսումը ՀՀ-ում կազմակերպելու հարցին և նշել, որ գործընթացը հարթ իրականացնելու համար կմշակվեն կարգավորումներ: ԼՂ-ում գործել են 8 քոլեջներ, ուսումնարաններ և 4 բուհ:

Քննարկվում են նաև մշակույթի ու սպորտի ոլորտի կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում ապահովելու վերաբերյալ հարցեր: Մասնավորապես, ԼՂ-ում գործել է 11 մարզադպրոց՝ 3000 սաներով:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ