Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 3 հոկտեմբերի 2023

Առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ 75-ից բարձր տարիքային խմբում գտնվող անձինք 100 000 միանվագ աջակցությունը կստանան Հայփոստի միջոցով



Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերի ընթացքը:

Ըստ Նազելի Բաղդասարյանի ներկայացրած տվյալների՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձան թիվը կազմում է 100 625, Հակարիի կամուրջը հատած տրանսպորտային միջոցների թիվը կազմում է 21 195: Այս թվերը չեն փոխվել նախորդ թողարկումից հետո: Իսկ հաշվառված անձանց թիվը փոփոխվել է և այժմ կազմում է 94 724: Գրեթե 95 տոկոսը հաշվառվել է:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է, որ նախարարությունը Միասնական սոցիալական ծառայության գործընկերների հետ միասին արդեն սկսել է կարիքների համապարփակ գնահատման գործընթացը: Առաջնային կարիքների գրանցման ավելի քան 50 000 հայտ է լրացվել e-soc.am հարթակում: Վերջին տվյալներով՝ 114 թեժ գիծը սպասարկել է ավելի քան 25 000 զանգ: Խնամքի կարիք ունեցող ավելի քան 250 տարեց կամ հաշմանդամություն ունեցող ավագ սերնդի ներկայացուցիչ գտնվում է խնամքի տարբեր հաստատություններում: Նրանց մեջ կան անձինք, որոնք առողջական խնդիրներ ունեն և բուժօգնություն են ստանում տարբեր բուժհաստատություններում: Օրինակ՝ Մեծամորի հիվանդանոցում առողջական խնդիրներ ունեցող ավելի քան 30 տարեց կա: Առողջական խնդիրները լուծելուց հետո նրանք կտեղափոխվեն խնամքի կենտրոններ: Շուրջ 20 երեխա, որոնք մնացել են առանց ծնողական խնամքի, նույնպես ուղղորդվել են խնամքի հաստատություններ:

Նարեկ Մկրտչյանի ներկայացմամբ, բացի www.workforall.am կայքում տեղադրված թափուր աշխատատեղերից, նախարարությունն ակտիվ քննարկումներ է սկսել մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի մեծանա աշխատանքի առաջարկի սպեկտրը: Նախարարն ուրախությամբ արձանագրել է, որ արդեն կան անձինք, ովքեր դիմել են աշխատանքի անցնելու ցանկությամբ և արդեն կան ուղեգրված անձինք կոնկրետ աշխատանքների համար: Կան նաև անձինք, որոնք արդեն ընդունվել են աշխատանքի:

Նախարարը ներկայացրել է նաև սոցիալական աջակցության քարտեզագրման հետ կապված ինֆորմացիա: Ըստ այդմ՝ վերջին տվյալներով 250 կազմակերպություն ներկայացրել է հայտ:

Վարչապետի մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ Ֆինանսների նախարարությունը գանձապետական հաշիվ է բացել Հայաստանում և արտերկրում բնակվող քաղաքացիների կողմից ցանկացած տարադրամի միջոցով նվիրատվությունների համար: Գանձապետական հաշվի համարն է՝ 900005002762:

Եվս մեկ անգամ անդրադառնալով 100 000 միանվագ աջակցությունն ստանալու քայլերի հաջորդականությանը, Նազելի Բաղդասարյանը նշել է, որ այն անձինք, ովքեր ունեն բանկային քարտեր, մոտ օրերս կստանան այդ գումարը, իսկ այն անձինք, ովքեր չունեն բանկային քարտեր, պետք է մոտենան մոտակա ցանկացած բանկ և բանկային քարտի հաշիվ բացեն, որից հետո կստանան այդ գումարը: Բանկային քարտային հաշվի բացումը և քարտի տրամադրումը տեղի կունենա անվճար: Բանկային քարտային հաշվի բացումից հետո, անհրաժեշտություն չկա այն ներկայացնել Միասնական սոցիալական ծառայություն, բավարար է պարզապես մոտենալ բանկ և բացել քարտային հաշիվ: Անչափահաս երեխաների համար գումարը կհատկացվի հետևյալ կերպ՝ երեխայի մայրը պետք է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքէջում գործարկվելիք հարթակում կցի երեխայի տվյալները, որպեսզի փոխանցումն իրականացվի իր հաշվեհամարին: Այն անձինք, ովքեր ունեն առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն կամ 75-ից բարձր տարիքային խմբում են, տրամադրվող գումարը հասանելի կլինի Հայփոստի միջոցով:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ