Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 4 հոկտեմբերի 2023

Հոկտեմբերի 10-ից հասանելի կլինի ուսուցիչների թափուր հաստիքների վերաբերյալ հարթակը


Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» ներկայացրել են վերջին տվյալները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վերաբերյալ, ինչպես նաև Կառավարության աջակցության ծրագրերի ընթացքը:

Ըստ Նազելի Բաղդասարյանի ներկայացրած տվյալների՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց թիվը կազմում է 100 632: Այս թիվը չի փոփոխվել նախորդ թողարկումից հետո: Իսկ հաշվառված անձանց թիվը փոփոխվել է և այժմ կազմում է 98 216: 59 300 հայտ է ստացել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որտեղ նշվում են առաջնային կարիքները: Լրացված հայտերն ուսումնասիրվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, այնուհետև՝ հայտերի ուսումնասիրությունն իրականացվում է նաև «Հումանիտար կենտրոնում»: 29 500 զանգ է ստացվել 114 թեժ գծին: Առավել հաճախ հնչած հարցերը խմբավորված ներկայացվում են հանրությանը: Հաճախ տրվող հարցերից մեկը վերաբերում է փաստաթղթերի բացակայության դեպքում անելիքներին, որին ի պատասխան՝ վարչապետի մամուլի քարտուղարը նշել է, որ այդ հարցի լուծման համար պետք է դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրային վարչություններ: Ինչ վերաբերում է այն հարցին, թե մեկից ավելի բանկային քարտ ունենալու դեպքում, որ քարտին կփոխանցվի 100 000 դրամ միանվագ աջակցությունը, ապա Նազելի Բաղդասարյանը նշել է, որ գումարը կփոխանցվի այն քարտին, որը վերջին 15 ամիսների ընթացքում առավել հաճախ է օգտագործվել: Ինչ վերաբերում է այն հարցին, թե մոր բացակայության կամ երկկողմանի ծնողազուրկ երեխաների դեպքում ինչպես է տեղի ունենալու 100 000 դրամ աջակցության փոխանցումը, վարչապետի մամուլի քարտուղարը նշել է, որ այդ դեպքում գումարը կփոխանցվի խնամակալի բանկային քարտային հաշվեհամարին:

Նազելի Բաղդասարյանը նաև նշել է, որ առողջության առաջնային պահպանման օղակներում արդեն իսկ կցագրված է 8000 անձ: Կցագրման համար պետք է դիմել բնակավայրի ամբուլատորիա: Բժշկական հաստատություններում շարունակում է բուժում ստանալ 324 անձ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ներկայացմամբ, 6104 երեխա արդեն իսկ հաճախում է դպրոց: Տեղաբաշխվածությունն ըստ մարզերի հետևյալն է՝ Արագածոտնում՝ 306, Արարատում՝ 943, Արմավիրում՝ 467, Գեղարքունիքում՝ 294, Լոռիում՝ 315, Կոտայքում՝ 1033, Շիրակում՝ 216, Սյունիքում՝ 216, Վայոց ձորում՝ 108, Տավուշում՝ 158, Երևանում՝ 2048: Երեխաները նաև հընթացս ապահովվում են նաև գրենական պիտույքներով, և դասագրքերի հարցն է կարգավորվում:

Նախարարը նշել է, որ մեկնարկում է նաև ուսանողների աջակցության ծրագիրը: Ուսանողների կրթության ֆինանսավորման հարցի կապակցությամբ մեկնարկել է կրթաթոշակային ծրագիր և կրթաթոշակի չափը որոշվելու է տվյալ ուղղությամբ, տվյալ մասնագիտության ուսման վարձի համեմատ:

Ժաննա Անդրեասյանի ներկայացմամբ, հավաքագրվում են նաև տվյալներ այն ուսանողների վերաբերյալ, ովքեր կրթություն են ստանում Հայաստանի բուհերում և նրանց ֆինանսավորումն իրականացվել է նրանց ընտանիքների կողմից և հիմա հնարավոր չէ այն շարունակել:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչներին աշխատանքով ապահովման հետ կապված Ժաննա Անդրեասյանը նշել է, որ առկա է 1790 թափուր աշխատատեղ, որից 1450 ուսուցչական թափուր տեղեր են: Նա ընդգծել է, որ էլեկտրոնային տարբերակով այս տեղեկատվությունը հասանելի կդառնա: Թափուր տեղերի համալրման գործընթացը կլինի արտամրցութային: Համալրումը տեղի կունենա գործուղման տարբերակով, ինչը նշանակում է, որ ուսուցիչները կստանան իրենց բազային աշխատավարձի 30 տոկոսի չափով հավելավճար: Նախատեսվում է հոկտեմբերի 10-ից հարթակը հասանելի դարձնել, որի միջոցով ուսուցիչները կկարողանան տեսնել թափուր հաստիքները և դիմել աշխատանքի համար: Նախարարության թեժ գծի համարն է՝ 010599600:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ