Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 9 հոկտեմբերի 2023

Արդեն ընդունվել է 17 139 երեխայի տվյալ dimum.ssa.am հարթակի միջոցով՝ 100 000 դրամ միանվագ աջակցության տրամադրման նպատակով


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը և վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը կառավարության «Հումանիտար կենտրոնից» ներկայացրել են թարմացված տվյալներ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված ծրագրերի ընթացքի վերաբերյալ:

Նազելի Բաղդասարյանը ներկայացրել է, որ այս օրերի ընթացքում հավաքագրվել են բոլոր տվյալներն այն կենտրոններից, որտեղ մարդիկ հաշվառվել են: Նա հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետության մարզերում՝ առավել քան 60 կետերում, հաշվառման գործընթաց է տեղի ունենում: «Այս պահին Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը փորձում է համադրել, նույնականացնել տվյալները՝ բացառելով կրկնակի անվանումների զետեղումն այդ ցուցակներում»,-ասել է Նազելի Բաղդասարյանը:

Վարչապետի մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ այս գործընթացին զուգահեռ շարունակվում է միանվագ դրամական աջակցության տրամադրումը և առավել քան 50 տոկոսի հաշվեհամարներին արդեն փոխանցվել է գումարը: Նա հիշեցրել է, որ անչափահասներին այս աջակցության տրամադրման համար անհրաժեշտ է լրացնել նրանց տվյալները dimum.ssa.am հարթակում, որտեղ երեխաների տվյալները կցվում են մոր կամ խնամակալի տվյալներին: Հարթակում զետեղված է նաև ուղեցույց, թե ինչպես պետք է լրացնել երեխայի տվյալները: Այս դիմում լրացման հարցում կարելի է դիմել նաև Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցներին և կամավորներին՝ ուղղորդման նպատակով:

Առողջապահության ոլորտի թարմացված տվյալների համաձայն, 278 բուժառու շարունակում է գտնվել Հայաստանի տարբեր բուժհաստատություններում, 95-ի վիճակը գնահատվում է ծանր, 11-ը՝ ծայրահեղ ծանր: Անչափահասների շրջանում կան միջին ծանության հիվանդներ, նրանց թիվը կազմում է 7: 38 ծնունդ է գրանցվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ընտանիքներում, որից 14-ը Երևանում է, 24-ը՝ մարզերում: Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել է, որ շարունակվում է նաև առողջապահության առաջնային օղակներին կցագրման գործընթացը, ըստ որի՝ 16 448 անձ արդեն կցագրված է պոլիկլինիկաներին և ամբուլատորիաներին: Նա նաև հիշեցրել է, որ բռնի տեղահանված անձինք Հայաստանում բուժումն անցնում են պետական պատվերի շրջանակում:

Ինչ վերաբերում է կրթության ոլորտին, ապա վարչապետի մամուլի քարտուղարի ներկայացմամբ, այս պահի դրությամբ արդեն 9082 երեխա ընդգրկվել է տարբեր կրթական հաստատություններում: Ըստ այդմ՝ Երևանում՝ 2910, Կոտայքում՝ 1561, Արարատում՝ 1322, Արմավիրում՝ 790, Լոռիում՝ 472, Գեղարքունիքում՝ 441, Արագածոտնում՝ 430, Սյունիքում՝ 390, Շիրակում՝ 342, Վայոց ձորում՝ 166, Տավուշում՝ 258:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ներկայացրել է, որ Կառավարության՝ հոկտեմբերի 3-ին ընդունած «Սոցիալական հրատապ աջակցության միջոցառման մասին» որոշմամբ, արդեն շուրջ 52 600 անձ ստացել է 100 000 դրամ միանվագ աջակցությունը: Ընդհանուր առմամբ՝ 26 963 անչափահաս երեխայի տվյալներց այսօր ժամը 15:00-ի դրությամբ ընդունվել է 17 139 երեխայի տվյալ dimum.ssa.am հարթակի միջոցով: Ընդունված դիմումներից 1005-ի մասով արդեն կատարվել է նույնականացում, 306-ը մերժվել է, 15 828-ը գտնվում է մշակման փուլում, որը կավարտվի 1-2 օրվա ընթացքում:

Մանրամասնելով մերժված դիմումների հիմքը՝ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ ամենատարածված խնդիրը շահառու չհանդիսանալն է, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղից սեպտեմբերի 24-ից հետո բռնի տեղահանված չլինելն է: Որպես պատճառ նշվել է նաև երկրից բացակայելը, քանի որ ծրագրից օգտվելու պայմաններից մեկը Հայաստանի Հանրապետությունում գտնվելն է: Լինում են նաև ծրագրային խնդիրներ:

Վարչապետի մամուլի քարտուղարը հիշեցրել է նաև, որ Ֆինանսների նախարարությունը գանձապետական հաշիվ է բացել Հայաստանում և արտերկրում բնակվող քաղաքացիների կողմից ցանկացած տարադրամի միջոցով նվիրատվությունների համար: Գանձապետական հաշվի համարն է՝ 900005002762:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ