երկուշաբթի, 9 հոկտեմբերի 2023
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավարին
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին և Հայկական կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռային Ղարաբաղից ավելի քան 100,000 հայերի բռնի տեղահանման արդյունքում ձևավորված հումանիտար իրավիճակին։
Փոխվարչապետը բարձր է գնահատել մեր հայրենակիցների առաջնային կարիքների հասցեագրման գործընթացում ԿԽՄԿ-ի և ՀԿԽԸ-ի ակտիվ ներգրավվածությունը՝ վստահություն հայտնելով նաև միջնաժամկետ և երկարաժամկետ աջակցության ծրագրերի շուրջ արդյունավետ փոխգործակցության վերաբերյալ։
Զրուցակիցները քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական և առողջապահական կարիքների հասցեագրմանն ուղղված հարցերի լայն շրջանակ։