Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 10 հոկտեմբերի 2023

Հայաստանի կրթական հաստատություններում ընդգրկվել են ԼՂ-ից տեղահանված 11 հազար 238 երեխաներ


ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը և վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ՀՀ կառավարության «Հումանիտար կենտրոնից» ներկայացրել են թարմացված տվյալներ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված ծրագրերի ընթացքի վերաբերյալ:

Վարչապետի մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ արդեն 52 հազար 600 անձի փոխանցվել է 100 հազար դրամ միանվագ գումարը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից փոխանցված տվյալների համաձայն՝ շուրջ 18 հազար անչափահաս երեխաների հայտերը լրացված են: Հարթակի հասցեն է՝ dimum.ssa.am:

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 11 հազար 238 երեխա կրթությունը շարունակում է հայաստանյան կրթական հաստատություններում: Երևանում կրթություն է ստանում 3595 երեխա, ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Սյունիքի մարզում՝ 458, Վայոց ձորում՝ 234, Գեղարքունիքում՝ 535, Արարատում՝ 1597, Կոտայքի մարզում՝ 1964, Արագածոտնի մարզում՝ 512, Արմավիրում՝ 956, Շիրակի մարզում՝ 427, Լոռիում՝ 635, Տավուշում՝ 325:

«Կան դպրոցներ, որոնք հստակ թվով աշակերտներ ընդունելու արտոնագիր ունեն: Բնականաբար, այս դեպքում դպրոցը մերժում է աշակերտին ընդունել և ուղղորդում է մոտակա այլ դպրոց: Միայն սա է խնդիրը, որ երբեմն, հավելյալ անհարմարություններ առաջացնելով, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ուղղորդում են այլ դպրոցներ: Նման ճգնաժամային խնդիր կա նաև Երևանի մանկապարտեզների հետ կապված»,-ասել է վարչապետի մամուլի քարտուղարը:

Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել է նաև, որ որոշ մարզերում համալրվել են ուսուցչական թափուր հաստիքները, այսպես՝ Սյունիքում 5 ուսուցիչ և 3 ուսուցչի օգնական, Վայոց ձորում՝ 2 ուսուցիչ, Գեղարքունիքում՝ 1, Արարատում՝ 20, Կոտայքում՝ 25, Արագածոտն՝ 6, Արմավիրում՝ 12, Շիրակում դիտարկվում է այս պահին 11 դիմում, Լոռիում՝ 10, Տավուշում՝ 2:

Արտակ Ջումայանը նշել է, որ ստացիոնար բուժում է ստանում 264 անձ, որոնցից 97-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, 12-ինը՝ ծայրահեղ ծանր, միջին ծանրության է նաև 7 երեխաների առողջական վիճակը: Փոխնախարարը հիշեցրել է, որ որոշ պացիենտեր իրենց բուժումը ստանում են արտերկրում՝ ԱՄՆ, Իտալիա, Ֆրանսիա, Բելգիա, Բուլղարիա: Նախատեսվում է նաև, որ որոշ պացիենտներ առաջիկայում իրենց բուժումը Իսպանիայում շարունակելու հնարավորություն կունենան:

Արտակ Ջումայանը տեղեկացրել է նաև, որ ՀՀ բուժհաստատություններում ընդգրկված են նաև տարբեր երկրներից ժամանած բժշկական թիմեր՝ Իսպանիայից, Իսրայելից, ԱՄՆ-ից, շուտով կժամանեն նաև Անգլիայից և Իտալիայից:

Այս պահի դրությամբ պոլիկլինիկաներում ու ամբուլատորիաներում հաշվառված է 18 786 քաղաքացի, որից 5600 երեխան: Գրանցվել են ավելի քան 250 հղիներ: Նախարարության կողմից ստեղծված մոբիլ թիմերն այցելում են ժամանակավոր կեցավայրեր: Ընդգծվել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների բուժումն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում: Ըստ փոխնախարարի՝ 320 տեղահանված բուժաշխատող է գրանցվել, որից 153-ը ավագ և 167 միջին բուժաշխատող: Մարզերում առկա է 273 ավագ  և 59 միջին բուժաշխատողի թափուր հաստիք:

Նազելի Բաղդասարյանը հիշեցրել է, որ Կառավարությունն առաջիկա նիստին նախատեսում է ընդունել բնակության ծախսերի փոխհատուցման ծրագիրը: Այն  առաջիկա 6 ամսվա համար է: Ըստ այդմ՝ բռնի տեղահանված յուրաքանչյուր անձի նախատեսվում է տրամադրել 40 000 դրամ բնակարանի վարձակալության և 10 000 դրամ կոմունալ ծախսերի համար:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ