Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 11 հոկտեմբերի 2023

Գործադիրն առաջիկայում որոշում կընդունի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների վարձավճարների վերաբերյալ



Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը և վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» ներկայացրել են թարմացված տվյալներ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների գույքագրման և հասցեական լուծումների վերաբերյալ:

Նազելի Բաղդասարյանը նախ ներկայացրել է, որ 100 000 դրամ միանվագ աջակցության տրամադրումն արդեն իսկ ստացել է ավելի քան 52 000 անձ: Նա տեղեկացրել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է ևս մեկ հարթակ, որի միջոցով հնարավոր է աջակցության տրամադրման գործընթացին հետևել առցանց եղանակով։ Դրա համար անհրաժեշտ է մուտքագրել անուն, ազգանուն, նույնականացման որոշակի տվյալներ, որից հետո կստացվի հաստատում, թե արդյոք տվյալ անձը հանդիսանում է ծրագրի շահառու, թե ոչ, որ բանկի կողմից է կատարվելու վճարումը կամ արդյոք արդեն կատարվել է վճարումը: Եթե մերժման հետ կապված խնդիրներ են ծագում, նույնպես ազդարարվում է այս հարթակում: Այս հարթակը գործում է dimum.ssa.am կայքում, այսինքն՝ կայք մուտք գործելիս բացվում է երկու դաշտ, որոնցից մեկը վերաբերում է 100 000 դրամ միանվագ վճարումներին, մյուսը վերաբերում է անչափահասների դիմումների կցագրմանը: Այս գործընթացին զուգահեռ, արդեն իսկ դիտարկվում են անչափահասների դիմումները: Այս պահին հաշվառված շուրջ 30 000 երեխաներից, 21 690-ի դիմումներն արդեն իսկ մուտքագրվել են: Այդ դիմումներն այժմ մշակվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից: Հնարավորություն կա հետադարձ կապով ստուգել, թե արդյոք այս դիմումները բավարարվել են, թե ոչ:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տրամադրած վերջին տվյալների համաձայն, այսօրվա դրությամբ արդեն 12 167 երեխա ընդգրկված է Հայաստանի կրթական հաստատություններում, այդ թվում՝ Սյունիքում՝ 504, Վայոց Ձորում՝ 243, Գեղարքունիքում՝ 586, Արարատում՝ 1710, Կոտայքում՝ 2124, Արագածոտնում՝ 564, Արմավիրում՝ 1045, Շիրակում՝ 486, Լոռիում՝ 702, Տավուշում՝ 364, Երևանում՝ 3839:

ԼՂ-ից ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով ՀՀ տեղափոխված և մայրաքաղաքի բժշկական տարբեր կենտրոններում բուժում ստացող պացիենտների թիվը` 234 է: Նրանցից 76-ի վիճակը ծանր է, 11-ը` ծայրահեղ ծանր: 7 երեխայի առողջական վիճակը միջին ծանրության է և տրամադրվում է համապատասխան բուժօգնություն: Նազելի Բաղդասարյանը ներկայացրել է, որ մի քանի բուժառուներ տեղափոխվել են այլ երկրներ՝ Բուլղարիա, Ֆրանսիա, Իսպանիա և այլ երկրներ, իրենց առողջության վերահսկման նպատակով: Այս պահի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 21 743 հայրենակից է կցագրվել պոլիկլինիկաներին և ամբուլատորիաներին: Կցագրման և հաշվառման գործընթացն այս պահին էլ շարունակվում է: Դա օգնում է կարիքների իրատեսական գնահատում իրականացնել` նրանց առողջապահական հետագա ծառայությունները, բուժօգնությունը պատշաճ կազմակերպելու համար:

Վարչապետի մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ հոկտեմբերի 9-ին Էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Էկոնոմիկայի նախարարության թիմի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարների միջև: Այս հանդիպման վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը: Ըստ այդմ՝ հանդիպմանը քննարկվել են բազմաթիվ գաղափարներ, ծրագրեր, որոնք նախարարության կողմից արդեն մշակվել են և ներկայացվել են Կառավարության հաստատմանը: Նախարարի տեղակալի ներկայացմամբ՝ Հայաստանում արդեն իսկ գործում է «Տնտեսական արդիականացման միջոցառումը», որի շրջանակում հնարավոր է վարկավորում ստանալ արտոնյալ պայմաններով (Էկոնոմիկայի նախարարությունը մինչև 10 տոկոսային կետով սորբսիդավորում է վարկեր և լիզինգ մեքենասարքավորումների ձեռք բերման համար):

Ըստ Ռաֆայելի Գևորգյանի՝ կան նաև գյուղատնտեսական նշանակության ծրագրեր: Ծրագրերի մասին մանրամասն տեղեկատվություն հնարավոր է ստանել և՛ Էկոնոմիկայի նախարարության կայքում, և՛ առաջիկա օրերին տեղի ունենալիք գյուղատնտեսական ծրագրերին վերաբերող նմանատիպ քննարկմանը: Նա նշել է, որ հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 12-ին, որի հայտարարությունը տեղադրված է կայքում: Այդ հանդիպմանը հրավիրվում են բոլոր այն գործարարները, ովքեր հետաքրքրված են գյուղատնտեսության ոլորտով:

Նազելի Բաղդասարյանը հավելել է, որ գործադիրն առաջիկայում որոշում կընդունի, որը կվերաբերի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների վարձավճարներին:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ