Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 17 հոկտեմբերի 2023

Ներկայացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերի ընթացքը


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերի ընթացքը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ 100 000 դրամ միանվագ աջակցությունն այս պահին ստացել է ավելի քան 80 հազար անձ: «Շուրջ 30 հազար անչափահաս երեխաներից այս պահի դրությամբ 27 300-ի համար արդեն դիմում է ներկայացվել: Նախորդ շաբաթվա ընթացքում արդեն իսկ վճարվել է 14593 երեխայի համար: Մնացած դիմումները գտնվում են մշակման փուլում, նրանց կվճարենք առաջիկա օրերին: Տվյալները ԿԲ-ից ստանալուն կվճարենք նաև նոր բանկային քարտեր ստացած քաղաքացիներին»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ նոր քարտ ստացած ավելի քան 4000 անձ արդեն ստացել է միանվագ աջակցությունը:

Միջնաժամկետ հաջորդ ծրագիրը վերաբերում է վարձակալությամբ տրվող բնակարանների գումարներին: Բնակարանի վարձակալության համար յուրաքանչյուր անձի կտրվի 40 000 դրամ, իսկ կոմունալ ծախսերի համար՝ 10 000 դրամ: Նարեկ Մկրտչյանն ընդգծել է, որ հոկտեմբեր ամսվա համար առանձին դիմում լրացնել հարկավոր չէ, քանի որ բնակարանի վարձակալության գումարը և կոմունալ ծախսերի համար նախատեսված գումարը փոխանցվելու է այն քարտային հաշվեհամարներին, որոնց փոխանցվել է 100 000 դրամ միանվագ աջակցությունը: Արդեն նոյեմբերի ամսից համապատասխան հարթակում պետք է լրացնել մեկանգամյա դիմում: Ըստ նախարարի՝ բնակարանի վարձակալության գումարը նախատեսված է այն անձանց համար, ովքեր գտնվում են Հայաստանում և չունեն սեփականություն Հայաստանում: Այս ծրագրի շահառու չեն նաև այն անձինք, ովքեր գտնվում են պետական հոգածության կենտրոններում, ինչպես նաև պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շինություններում: Հայաստանում սեփականություն ունեցող անձինք կարող են օգտվել 10 000 դրամ կոմունալ ծախսերի համար տրվող աջակցությունից:

ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար իրականացվում են նաև զբաղվածության ապահովման աշխատանքներ: Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ մեր հայրենակիցները աշխատանքի համար կարող են խորհրդատվություն ստանալ Միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոններում. ավելի քան 150 անձ ուղեգրվել է տարբեր գործատուների մոտ: Հոկտեմբերի 16-ից ԿԳՄՍ նախարարությունը գործարկել է հարթակ, որը հնարավորություն կտա ուսուցիչներին թափուր աշխատատեղեր գտնել: Այս պահի դրությամբ ՀՀ մարզերի կրթական հաստատություններում առկա է ավելի քան 1400 ուսուցչի թափուր աշխատատեղ, որտեղ գործուղման կարգով կարող են աշխատանքի անցել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները: Նարեկ Մկրտչյանը նշել է, որ www.workforall.am կայքում տեղադրված է ավելի քան 5000 թափուր աշխատատեղ: Սոցիալական աջակցության քարտեզի հարթակում հայտ է ներկայացրել ավելի քան 270 կազմակերպություն, ընկերություն:

Ավելի քան 220 անձ գտնվում է խնամքի տարբեր հաստատություններում: Գործարկվել է նաև կարիքների համապարփակ գնահատման հարթակ. այս պահի դրությամբ առկա է 80 հազար գնահատված կարիք: Վերջին տվյալներով՝ 114 թեժ գիծը սպասարկել է ավելի քան 58 500 զանգ:

Նախարարը տեղեկացրել է նաև, որ ներկայումս աշխատանքներ են տարվում երկարաժամկետ ծրագրերի մշակման ուղղությամբ:

 


 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ