Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 17 հոկտեմբերի 2023

Արայիկ Հարությունյանը մասնակցել է ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների հանձնման արարողությանը










Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել է Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ամենամյա կրթական պարգևների հանձնման արարողությանը, որը տեղի է ունեցել «Սիլիկոնային սարեր 2023» ամենամյա միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակում:

Միջոցառմանը մասնակցել են նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Սինոփսիս Արմենիա ընկերության տնօրեն, ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը, ոլորտի ներկայացուցիչներ, կրթական պարգևներին արժանացած ուսանողներն ու աշակերտները, հյուրեր:

Միջոցառման ընթացքում Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդես է եկել շնորհավորական խոսքով, որում, մասնավորապես, նշել է. «Թվային աշխարհում ներկայում աղմուկը շատ է, և ես ձեզ ուզում եմ հորդորել, որպեսզի այդ աղմուկից չվախենաք: Ինչպես աստղերով և տիեզերքով զբաղվողները աղմուկը վերածում են թվի, հետո ինֆորմացիայի, այնպես էլ թվային այս աշխարհում այդ ամեն ինչը վերածեք թվի և ինֆորմացիայի և դրանով դրականը բացասականից կարող եք զատել»:

Հաջորդիվ տեղի է ունեցել պարգևների հանձնման արարողությունը: Հաղթողներին պարգևները՝ հուշախորհրդանիշը, վկայականը և դրամական պարգևը հանձնել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը զարգացնելու, կատարելագործելու և խրախուսելու նպատակով, Կառավարության որոշմամբ, սահմանվել է կրթական վեց պարգև: Բուհերի լավագույն ուսանողների, ասպիրանտների և աշակերտների համար նախատեսված պարգևները շնորհվում են ամեն տարի: Այս տարի ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների արժանացել են Հայաստանի բնագիտական և տեխնիկական բարձրագույն ուսումնական հաստատությունների 30 ուսանող և ավագ ու միջնակարգ դպրոցների 9 աշակերտ։ Մասնակիցները մրցել են հետևյալ անվանակարգերում՝ Լավագույն ուսանողների համար․ «Գլխավոր պարգև», «Լավագույն ասպիրանտ»` 1-ին և 2-րդ կարգ, «Լավագույն մագիստրանտ»` 1-ին և 2-րդ կարգ, «Լավագույն բակալավր»` 1-ին և 2-րդ կարգ։ Լավագույն սովորողների համար. «Գլխավոր պարգև», «Լավագույն աշակերտ»` 1-ին և 2-րդ կարգ։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ