Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 27 հոկտեմբերի 2023

Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին 50 000 դրամ աջակցություն կտրվի առաջնային սպառողական ծախսերը հոգալու նպատակով





Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ից ներկայացրել են վերջին տվյալները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերի վերաբերյալ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը ներկայացրել է 100 000 դրամ միանվագ աջակցության և 40000+10000 դրամ ծրագրի շրջանակում վճարման գործընթացը: Նա տեղեկացրել է, որ 100 000 դրամ միանվագ աջակցությունն արդեն իսկ փոխանցվել է շուրջ 100 000 քաղաքացու: Ինչ վերաբերում է 40000+10000 դրամ աջակցության ծրագրին, որն իրականացվում է բնակվարձի և կոմունալ վճարներ կատարելու նպատակով, 41611 անձ արդեն իսկ ստացել է այդ գումարը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը տեղեկացրել է, որ երեկ կայացած Կառավարության նիստի արդյունքում որոշակի փոփոխություն է կատարվել աջակցության ծրագրին վերաբերող որոշման մեջ: Ըստ այդմ՝ շահառու է համարվելու նաև այն անձը, ով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով տեղափոխվել է Հայաստան:

Խոսելով Հայաստանի կառավարության կողմից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված ևս մեկ ծրագրի մասին, Դավիթ Խաչատրյանը նշել է, որ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին 50 000 դրամ աջակցություն կտրվի առաջնային սպառողական ծախսերը հոգալու նպատակով: Այս ծրագրի շահառուներ են հանդիսանալու բոլոր այն անձինք, ովքեր տեղահանվել են սեպտեմբերի 19-ից հետո կամ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով որպես բուժառու կամ այլ նպատակներով տեղափոխվել են Հայաստան:

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տալու որոշման վերաբերյալ, որը հաստատվել է երեկ կայացած Կառավարության նիստի ժամանակ: «ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի շնորհիվ մեր հայրենակիցները կկարողանան ավելի բարձր պաշտպանվածություն ունենալ թե՛ Հայաստանի Հանրապետության տարածքում, թե՛ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս: Ինչո՞ւ, որովհետև ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի ուժով մեր հայրենակիցները «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, ըստ էության, ճանաչվում են փախստականներ և օգտվում են միջազգային կոնվենցիոն բոլոր մեխանիզմներից և, ըստ էության, միջազգային պաշտպանության ներքո են գտնվում թե՛ Հայաստանի Հանրապետության տարածքում, թե՛ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս», - նշել է Արփինե Սարգսյանը և հավելել, որ կարգավիճակը տրվելու է մեկ տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությունը ևս նախատեսված է Կառավարության որոշման շրջանակներում:

«Կառավարության որոշումը նաև հստակեցնում է, թե որ սուբյեկտներին է, ըստ էության, տրվում այսպիսի կարգավիճակ: Որոշումն առանձնացնում է երեք խումբ անձանց: Առաջին խմբի ներքո ներառվում են այն անձինք, ովքեր հաշվառված են այս պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրում: Երկրորդ խումբ անձինք նրանք են, ովքեր թեև հաշվառում չունեն, սակայն նրանց վերջին հաշվառման հասցեն եղել է Լեռնային Ղարաբաղը: Նաև նրանք, ովքեր հաշվառված չեն Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրում, սակայն բռնի տեղահանման արդյունքում հաշվառվել են Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից վարվող տվյալների շտեմարանում: Բացառություն են կազմում այն անձինք, ովքեր ունեն այլ երկրի քաղաքացիություն»,-ներկայացրել է ՆԳ նախարարի տեղակալը: Արփինե Սարգսյանը նշել է, որ կարգավիճակը տրվում է ավտոմատ և այն ստանալու համար որևէ գործողություն կատարելու անհրաժեշտություն չկա և հավելել, որ շուտով բռնի տեղահանված անձինք հնարավորություն կունենան հաշվառվելու ՀՀ բնակչության պետական ռեգիստրում:

ՆԳ նախարարի տեղակալը հավելել է, որ Կառավարությունը երկու տեսակ անձը հաստատող փաստաթուղթ է ամրագրել իր որոշման շրջանակներում, որոնցից մեկը Հայաստանի Հանրապետության կապույտ անձնագիրն է, իսկ երկրորդը Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի մասին հավաստող վկայականն է:

Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև տրանսպորտային միջոցների հաշվառման, առքուվաճառքի պայմանագրի կնքման, վարորդական իրավունքը փոխելու կամ նորի ձեռքբերման հետ կապված խնդիրներին և պարզաբանել, որ կարգավիճակի հստակեցման ուժով մեր հայրենակիցները կկարողանան իրավական տարբեր գործարքներ իրականացնել: Նա նշել է, որ շուրջ 21 000 նման տրանսպորտային միջոց է առկա, և դրանք բոլորը պետք է օրինական դաշտ բերել, որպեսզի հնարավոր լինի հավասար սկզբունքով ապահովել ճանապարհային երթևեկության անվտանգությունն ու ապահովումը: ՆԳ նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է, որ համապատասխան որոշում է կայացվել, որի ուժով բեկանվել է սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան տեղափոխված տրանսպորտային միջոցների համար կայացված վարչական պատասխանատվության որոշումները:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ