չորեքշաբթի, 15 նոյեմբերի 2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ղազախստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ղազախստանի Հանրապետության ազգային տոնի՝ Ղազախստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը: Միջոցառման ընթացքում փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական ուղերձով և ընդգծել, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ղազախստանի հետ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար կապերի խորացումը: