չորեքշաբթի, 15 նոյեմբերի 2023
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ԿԿՀ գործունեության 4-ամյակին նվիրված միջոցառմանը
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության 4-ամյակին նվիրված միջոցառմանը:
ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանն ամփոփել է հանձնաժողովի աշխատանքը և կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ իրականացված ծրագրերը:
ՀՀ կառավարությունը կոռուպցիայի դեմ հետևողական պայքարի համատեքստում կարևորում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի արդյունավետ գործունեությունն ու ինստիտուցիոնալ հետագա զարգացումը: 2019-2022 թվականների օրենսդրական բարեփոխումների արդյունքում էականորեն ընդլայնվել են հանձնաժողովի իրավասությունների շրջանակն ու գործիքակազմը՝ շարունակաբար համապատասխանեցնելով միջազգային ստանդարտներին:
Հանձնաժողովին են վերապահվել բարեվարքության ուսումնասիրության, անհամատեղության պահանջների, այլ սահմանափակումների կիրառման ապահովումը, վարքագծի տիպային կանոնակարգերի ընդունումը, հաշվառման և կառավարման վերահսկումը, կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության վերահսկումը և մի շարք այլ գործառույթներ: