ուրբաթ, 17 նոյեմբերի 2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵԽ հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում:
Հանդիպմանը սկզբում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Մարտինա Շմիդտին կատարված աշխատանքի համար և մաղթել նորանոր հաջողություններ հետագա գործունեության մեջ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և տեղական ինքնակառավարման մարմինների հզորացմանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին: