չորեքշաբթի, 27 դեկտեմբերի 2023
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Ճամբարակ համայնքում բնակություն հաստատած ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր Ճամբարակ համայնքում հանդիպում է ունեցել համայնքում բնակություն հաստատած ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:
Փոխվարչապետը ողջունել է հանդիպման մասնակիցներին և ներկայացրել Կառավարության կողմից արդեն իսկ իրականացված աջակցության ծրագրերը: Տիգրան Խաչատրյանը հատուկ անդրադարձ է կատարել բնակարանային մատչելիության ապահովման խնդրին և հույս հայտնել, որ այն պայմանները, որոնք առաջիկայում կառաջարկվեն Կառավարության աջակցության ծրագրերում ավելի մեծ հնարավորություններ կստեղծեն ինչպես բնակելի տներին կից փոքր գյուղատնտեսական գործունեություն ծավալելու, այնպես էլ կենսաապահովման համար անհրաժեշտ այլ պայմաններ ապահովելու առումով:
Հանդիպման ավարտին տեղի է ունեցել հարցուպատասխան: