ուրբաթ, 4 մարտի 2005
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:
Հանձնաժողովը քննարկել է 13 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող «Սուրբ Գայանե վանքային համալիրի — միաբանության շենքի վերանորոգման», «Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում իրականացվող շինարարական», «Սուրբ Հռիփսիմե վանքային համալիրի — միաբանության շենքի վերանորոգման» — «Գ—որգյան հոգ—որ ճեմարանի ուսանողական հանրակացարանի նորոգման» աշխատանքների ծրագրերը, Միսիոներների բարեգործական կազմակերպության հայկական մասնաճյուղի կողմից Սպիտակ քաղաքի ֆիզիկական — մտավոր արատ ունեցող որբ — լքված երեխաների խնամքի իրականացման ծրագիրը, որով նախատեսվում է աջակցել ֆիզիկական — մտավոր արատ ունեցող որբ — լքված երեխաներին — Լոռու մարզի 134 աղքատ ընտանիքներին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից «Շիրակի մարզի Արթիկ քաղաքի մշակույթի տան աթոռների կապիտալ վերանորոգման» — «Էջմիածնի թիվ 5 միջնակարգ դպրոցի վերանորոգման աշխատանքների իրականացում» ծրագրերը:
Փախստականների հարցերով նորվեգական խորհրդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող ծրագիրը, որով նախատեսվում է ՀՀ-ում ժամանակավոր կացարաններում բնակվող 120 փախստական ընտանիքներին ապահովել բնակարաններով, կամ առանձին դեպքում բնակավայրերը ապահովել ենթակառուցվածքներով, ևս արժանացել է հանձնաժողովի հավանությանը:
Նիստում հաստատվել են նաև «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Լսողական ապարատների անվճար բաշխում», «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի N13 օժանդակ (հատուկ) գիշերօթիկ դպրոցի վերանորոգման — կահավորման», «Պարբերական հիվանդությամբ հիվանդ երեխաների հայտնաբերում, հետազոտում — բուժում, դեղորայքով ապահովում» — «2005 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում — Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացվող երեխաների անվճար բժշկական օգնություն» ծրագրերը: Բացի այդ, նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման 8 ծրագրեր: