Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 13 փետրվարի 2024

Տեղի է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

2024 թվականի փետրվարի 13-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունեցել Վարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 1443-Ա որոշմամբ ստեղծված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի լիագումար նիստը: Նիստին որպես հրավիրյալ մասնակցել են նաև օրենսդիր, դատական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներ: Փոխվարչապետ Գրիգորյանն ընդգծել է բոլոր գերատեսչությունների ու շահագրգիռ մարմինների համագործակցության ու համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը ներպետական իրավական համակարգում մարդու իրավունքների միջազգային չափանիշների ներդրման հարցում:

Նիստի ընթացքում Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է ՀՀ վերաբերյալ ՄԻԵԴ վճիռների և որոշումների կատարման գործընթացը և առկա խնդիրները: Քննարկվել են զինված ուժերի մարդու իրավունքների պաշտպանության, կալանքի՝ որպես խափանման միջոցի հիմնավորվածությանն առնչվող, բժշկական անփութության, քրեակատարողական հիմնարկներում բուժսպասարկման տրամադրման, խտրականության արգելքի, դատական ակտերի չկատարման և մի շարք այլ օրակարգային հարցեր:

Որոշվել է հանձնաժողովի հետագա աշխատանքները կազմակերպել ըստ արձանագրված խնդիրների ձևավորված ենթախմբերով՝ ապահովելու խախտումների վերացմանն ու կանխարգելմանն ուղxված թիրախային լուծումների մշակումը: 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ