հինգշաբթի, 7 մարտի 2024
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի անդրանիկ նիստը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանձնաժողովի անդամներին է ներկայացրել հոբելյանական միջոցառումների փաթեթը:
Հանձնաժողովի անդամները մտքեր են փոխանակել ներկայացված առաջարկների շուրջ, քննարկել միջոցառումների անցկացման ձևաչափերը, առաջարկված փաթեթի հիման վրա հստակեցրել հոբելյանական միջոցառումների ծրագրի շրջանակը:
Արայիկ Հարությունյանը կարևորել է շահագրգիռ գերատեսչությունների, համապատասխան կառույցների արդյունավետ աշխատանքը՝ մեծանուն քանդակագործի ծննդյան 125-ամյակը 2024 թվականին բարձր մակարդակով անցկացնելու նպատակով: