Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 15 մարտի 2024

Ներկայացվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց զբաղվածության պետական աջակցության ծրագրի բաղադրիչները



Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը և նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» մանրամասներ են ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար իրականացվող զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրի մասին:

Զարուհի Մանուչարյանը, անդրադառնալով զբաղվածության պետական աջակցության ծրագրին, ներկայացրել է, որ այն ունի երեք բաղադրիչ. առաջին բաղադրիչը՝ մասնագիտական ուսուցում և աշխատանք, երկրորդ բաղադրիչը՝ վճարովի աշխատանքային պրակտիկա և աշխատանք և երրորդ բաղադրիչը՝ վերոնշյալ երկու բաղադրիչները միասին և աշխատանք:

Ռուբեն Սարգսյան մանրամասնել է բաղադրիչները. առաջին բաղադրիչի համար նախատեսված է 50 հազար դրամ ուսման վարձի փոխհատուցում և 50 000 դրամ կրթաթոշակի տրամադրում: Ուսուցման տևողությունը կարող է տևել մինչև 6 ամիս, որից հետո աշխատանքային պայմանագիր է կնքվում առնվազն երեք ամսով, որի ընթացքում պետությունը գործատուին փոխհատուցում է եկամտահարկի, մնացած պահումների մինչև 50 հազար դրամը: Աշխատանքային փորձի ձեռքբերման բաղադրիչի տևողությունը մինչև 3 ամիս է: Յուրաքանչյուր ամսվա ընթացքում պետությունը 165 հազար դրամ աշխատավարձի գումար է փոխանցում գործատուին, որի մեջ ներառված են հարկերը: Դրանից հետո ևս երեք ամիս պետությունը փոխհատուցում է եկամտահարկի մինչև 50 հազար դրամը: Այս պարագայում նվազագույն աշխատանքային պայմանագրի տևողությունը առնվազն 6 ամիս է: Երրորդ բաղադրիչն առաջին և երկրորդ բաղադրիչների համադրությունն է՝ առկա է մասնագիտական ուսուցում, աշխատանքային փորձ և հարկերի փոխհատուցում: Նույն ձևով մինչև 6 ամիս ուսուցման տևողությունն է, վճարվելու է և՛ կրթաթոշակը, և՛ ուսման վարձը, և՛ երեք ամսվա պրակտիկայի գումարն ու հարկերի փոխհատուցումը:

Փոխնախարարը նշել է, որ ծրագրերին դիմելու համար անհրաժեշտ է, որ քաղաքացին լինի ԼՂ-ից բռնի տեղահանված և վերջին երեք ամսվա ընթացքում որևէ աշխատանք չունենա: Ծրագրով հետաքրքրվել է ավելի քան 1000 հոգի: Պայմանագիր է կնքվել 133 հոգու հետ:

Ռուբեն Սարգսյանը նշել է նաև, որ բացի պետական աջակցության այս ծրագրից, աշխատանք փնտրողներին առանձին ծառայություն է մատուցվում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործող Միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային գրասենյակների միջոցով: Աշխատանք փնտրող բոլոր հայրենակիցները կարող են դիմել, տեղում խորհրդատվություն ստանալ և ըստ ծրագրերի ուղղորդվել: Փոխնախարարի ներկայացմամբ, առանց վերոնշյալ բաղադրիչների կիրառման, արդեն իսկ աշխատանքի է անցել 1618 հոգի:

Զարուհի Մանուչարյանը տեղեկացրել է, որ զբաղվածության մեկ այլ ծրագիր էլ իրականացվում է Էկոնոմիկայի նախարարության կողմից, որի շրջանակում խրախուսվում են մշակող արդյունաբերության ոլորտի այն տնտեսվարողները, որոնք աշխատանքի կընդունեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց և ՀՀ քաղաքացիներին: Աշխատանքի կընդունեն ՀՀ այն քաղաքացիներին, որոնք 12 ամիս անընդմեջ տնտեսվարողի հետ գտնվել են աշխատանքային հարաբերությունների մեջ, աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելուն նախորդող երեք տարվա ընթացքում չեն աշխատել մշակող արդյունաբերության ոլորտում, իսկ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց դեպքում չափորոշիչներ չեն սահմանվում: Ըստ նախարարի մամուլի քարտուղարի՝ միջոցառումից օգտվելու նպատակով շահառուն պետք է մուտք գործի ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ և «Հաշվետվություններ» բաժնում լրացնի 282-րդ հայտը, որպեսզի ստուգի ծրագրի հետ իր համապատասխանությունը
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ