Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 21 մարտի 2024

Կառավարությունը նախատեսում է ներդնել էլեկտրոնային հարթակ, որը կնպաստի շրջանառության հարկի համակարգում ստվերի կրճատմանը










Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Կառավարությունը սահմանել է Հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերի դուրսգրման դեպքերը, կարգը և ժամկետները: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ.

1) հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերը (ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթուղթ) դուրս են գրվում անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձից ապրանքի, այդ թվում գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման կամ ֆիզիկական անձի կողմից կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում գույքի ներդրման դեպքերում,

2) ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթերը դուրս են գրվում ձեռքբերող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից հարկային մարմնի էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի համակարգի (e-invoicing) միջոցով` էլեկտրոնային եղանակով: Միաժամանակ նախատեսվում է, որ էլեկտրոնային եղանակով դուրս գրված ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթերը կարող են ապրանքներ մատակարարող անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձին տրամադրվել թղթային տարբերակով,

3) ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթում պարտադիր ներառվում են փաստաթղթի սերիա համարը, դուրսգրման և ապրանքի մատակարարման ամսաթվերը, ապրանքի անվանացանկն ու քանակը, ապրանքի միավորի գինը, ընդհանուր արժեքը, ապրանք մատակարարող ֆիզիկական անձի, ինչպես նաև ապրանք ձեռք բերող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ վերաբերյալ տվյալները,

4) էլեկտրոնային եղանակով դուրս գրվող ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթերը հաշվառվում են հարկային մարմնում: Ընդ որում, հաշվառվում են դուրս գրված բոլոր փաստաթղթերը, այդ թվում սխալ տվյալներով լրացված և դրա փոխարեն ճշտված տվյալներով լրացված փաստաթղթերը:

Ինչպես նշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, որոշումն ուժի մեջ է մտնելու 2025 թվականի հունվարի 1-ից: «Կկարգավորենք և կներդնենք էլեկտրոնային հարթակ, որտեղ ֆիզիկական անձանցից ձեռքբերումները կլինի հաշվառել էլեկտրոնային եղանակով, և հետագա հարկային հսկողության շրջանակում հարկ վճարողները հնարավորություն կունենան իրենց ձեռքբերումները հիմնավորել այս էլեկտրոնային համակարգի միջոցով: Այն կնպաստի շրջանառության հարկի համակարգում ստվերի կրճատմանը»,-ասել է Ռուստամ Բադասյանը:

Կառավարությունն այս տարի պետբյուջեից արդեն 6 մլրդ 640 մլն դրամ է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Կառավարության որոշմամբ պետբյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 1,805,919.8 հազար դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացմամբ պայմանավորված համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: Հիմնավորման համաձայն՝ 2023 թ. միջգերատեսչական հանձնաժողովի կայացած թվով 5 նիստերի ընթացքում քննարկվել և հանձնաժողովի կողմից հավանության են արժանացել 273 սուբվենցիոն ծրագիր:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, որոշմամբ իրականացվում է 2021, 2022, 2023 թվականներին իրականացված ծրագրերի համար կառավարության կողմից հատկացումը: «Գումարը կազմում է 1 մլրդ 805 մլն դրամ: Այս հատկացում էլ եթե իրականացնենք, կլինի, որ ընդհանուր առմամբ արդեն այս տարի պետական բյուջեից հատկացրել ենք 6 մլրդ 640 մլն դրամ:

Ըստ մարզերի բաշխվածության հետևյալն է՝ Արագածոտնին մեկ ծրագրի համար 230 մլն դրամ, Արարատ 3 ծրագրի համար 170 մլն դրամ, Արմավիր 3 ծրագրի 185 մլն դրամ, Գեղարքունիք մեկ ծրագիր՝ 26 մլն դրամ, Լոռի 8 ծրագիր՝ 441 մլն դրամ, Կոտայք 3 ծրագիր՝ 53 մլն դրամ, Շիրակ 6 ծրագիր՝ 342 մլն դրամ, Վայոց ձոր 3 ծրագիր՝ 293 մլն դրամ և Տավուշ 2 ծրագիր՝ 115 մլն դրամ»,-ասել է նախարարը:

Որոշմամբ գումար է հատկացվել 10 համայնքների թվով 27 սուբվենցիոն ծրագրերի համար: Արագածոտնի մարզում իրականացվել է Ապարանի 18 բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում: Արարատի մարզում՝ Արտաշատ բնակավայրի բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում, այդ թվում էներգախնայող միջոցառումների կիրառում, Արմաշ բնակավայրի ջրամատակարարում, Արարատ բնակավայրի ՈԿՖ բանավան թաղամասի ջրահեռացման համակարգի կառուցում: Արմավիրի մարզում՝ Նոր Կեսարիա բնակավայրի խմելու ջրամատակարարման ցանցի կառուցում, Հացիկ բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում, Վանանդ բնակավայրի Հ․ Քոչար փողոցի և Պ․ Սևակ փողոցի մի հատվածի, Արգինա բնակավայրի Աբովյան փողոցի, Քարակերտ բնակավայրի Երկաթուղայինների փողոցի ասֆալտապատում: Գեղարքունիքի մարզում՝ Թթուջուր բնակավայրի համայնքային կենտրոնի վերանորոգման աշխատանքներ: Լոռու մարզում՝ Վանաձոր բնակավայրի մի շարք շենքերի տանիքների ջերմամեկուսացման և հիմնանորոգման աշխատանքներ, Գարեգին Նժդեհ, Հենրիկ Զաքարյան փողոցների հիմնանորոգում, Շահումյան բնակավայրի մի շարք փողոցների հիմնանորոգում, Վանաձոր բնակավայրի Վ․ Համբարձումյանի անվան հրապարակի հիմնանորոգում, Պրիվոլնոյե բնակավայրի մանկապարտեզի տարածքի կառուցում, բարեկարգում, Սպիտակ, Լեռնանցք, Ջրաշեն, Արևաշող և Շիրակամուտ բնակավայրերի փողոցային լուսավորության գոյություն ունեցող համակարգերի ընդլայնում: Շիրակի մարզում՝ Բենիամին բնակավայրի ներբնակավայրային ճանապարհների ասֆալտապատում, Թելման, Նիզամի, Ավետիսյան, Ալավերդյան և Մատրոսով փողոցների հիմնանորոգում, Գյումրի համայնքի կարիքների համար սարքավորումների ձեռքբերում (երթևեկության և հետիոտնային լուսային ազդանշաններ, լուսացույցներ), Ազատան բնակավայրի մանկապարտեզի տարածքի բարեկարգում, ջրահեռացման, ջեռուցման համակարգի տեղադրում, Կրաշեն բնակավայր տանող ավտոճանապարհի հիմնանորոգում: Վայոց ձորի մարզում՝ Աղավնաձոր բնակավայրում 25-րդ փողոցի, 3-րդ փողոցի վերջնամասի և 1-ի փողոց 4-րդ փակուղու, Արփի բնակավայրում 1-ին փողոցի 700գծմ հատվածի ասֆալտապատում, Մալիշկա բնակավայրի ներհամայնքային փողոցների ասֆալտապատում, Վայք բնակավայրի Շահումյան և Իսրայել Օրի փողոցների ասֆալտապատում: Տավուշի մարզում՝ Դիլիջան բնակավայրի Կամարինի 1 հասցեից Օրջոնիկիձե 57-Կամարինի 37 հասցեի ճանապարհահատվածի վերանորոգում, Իջևան բնակավայրի Բլբուլյան մի շարք շենքերի բակերի հիմնանորոգում:

Հաստատվել է Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու կարգը

Գործադիրը հաստատել է Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու կարգը: Ըստ հիմնավորման՝ մրցանակաբաշխության գործընթացը կազմակերպելու նպատակով ստանդարտացման ազգային մարմնի կողմից ստեղծվում է համապատասխան որակավորում ունեցող աշխատանքային խումբ, nրն իրականացնում է մասնակից կազմակերպությունների կողմից հայտի և կից փաստաթղթերի փորձաքննություն և տեղում գնահատում։ Մրցութային փուլում առավելությունը կտրվի այն կազմակերպություններին, որոնք ունեն հավակնորդների հնարավորությունները և արդյունքները բնութագրող առավել բարձր չափանիշներ։ Որակի մրցանակ ստացած ազգային կազմակերպություններին հնարավորություն է ընձեռնվում մասնակցել ԱՊՀ երկրների շրջանակներում անցկացվող նմանատիպ մրցանակաբաշխությանը: Նման գործընթացը խթանում է արտահանման ծավալների աճը, առավել ակտիվ և արդյունավետ է դարձնում արտադրողականությունը։ Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակաբաշխությանը կամավորության սկզբունքով կարող են մասնակցել արտադրանք արտադրող կամ ծառայություններ մատուցող բոլոր իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերերը, իսկ սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները՝ միայն քաղաքացիական նշանակության ապրանքների և ծառայությունների մասով: Մրցանակաբաշխությունն անցկացվում է 2 փուլով, որի ընթացքում գնահատման համար ստեղծված աշխատանքային խմբի միջոցով քննության են առնվում մասնակից կազմակերպությունների կողմից սույն կարգին համապատասխան ներկայացված փաստաթղթերը, տեղում գնահատվում է տվյալ փաստաթղթերով ներկայացված տեղեկատվությունը, արդյունքում կազմվում է եզրակացություն՝ գնահատվում և գնահատման արդյունքները ներկայացվում են մրցութային հանձնաժողովին՝ մրցանակներ շնորհելու համար։ Որակի բնագավառում ամենամյա մրցույթի կազմակերպման հիմնական նպատակն է արտադրանքի և ծառայությունների որակի բարձրացմանն ու որակի կառավարման համակարգերի ներդրմանն աջակցելն ու խթանելը: Մրցույթը մինչև 200 և 200-ից ավելի աշխատող ունեցող կազմակերպությունների համար է, որտեղ հավասար սկզբունքներով և կամավորության սկզբունքով կարող են մասնակցել արտադրություն ունեցող և ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունները։ Որակի մրցանակ ստացած կազմակերպությունը կարող է հուշանշանի խորհրդանիշը կիրառել իր գովազդային նյութերում: Արդյունքում ակնկալվում է ձևավորել առողջ մրցակցության գործընթաց՝ արտահանման առավել լայն շուկաների ձեռքբերմամբ։

Մհեր Գրիգորյանն առաջարկել է քննարկել մի մեխանիզմ, որով մրցույթում հաղթելն ավելի արդյունավետ կլինի տնտեսավարողների համար. «Կարելի է մտածել այն առնվազն ԵԱՏՄ-ում կոնսոլիդացնելու մասին: Փոխադարձ ճանաչման մեխանիզմ մտածենք: Այսինքն՝ մեր ճանաչմամբ այս նույն որակի գնահատականն ավտոմատ ԵԱՏՄ-ում դառնա որակի գնահատական»:

Եղիազար Վարդանյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Գործադիրի որոշմամբ Եղիազար Վարդանյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ։

Հարցը ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և նշել. «Պարոն Վարդանյանն այս տարիների ընթացքում ներգրավված է եղել մի շարք կարևոր ռազմավարական նախագծերում, իրեն դրսևորել է որպես բանիմաց և վստահելի գործընկեր: Կարծում եմ, որ նրա նշանակումն այս պաշտոնում լրացուցիչ հնարավորություն կստեղծի քաղաքաշինության ոլորտում կառավարության կողմից վարված քաղաքականությունում»:

Եղիազար Վարդանյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել. «Ցանկանում եմ նաև համոզմունք հայտնել, որ համագործակցելով ՀՀ կառավարության, Ազգային ժողովի գործընկերների, ոլորտի ճարտարապետների, շինարարների, կառուցապատողների հետ՝ կկարողանանք որոշ ժամանակ հետո արձանագրել հարազատ մասնագիտական ոլորտում առաջընթաց: Կիրականացնենք այն ծրագրերը, որոնք նախանշված են կառավարության ծրագրում»:

23 համայնքում նոր ամբուլատոր շենքեր են կառուցվում

Կառավարությունն ընդունել է «Գույքի նվիրաբերությունն ընդունելու և գույք ամրացնելու մասին» որոշում: 2023-2026թթ․ ընթացքում նախատեսվում է արդիականացնել ՀՀ մարզերում գործող և առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների շենքերը։ Ըստ այդմ՝ Առողջապահության նախարարությունը գրությամբ դիմել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ բժշկական կազմակերպությունների համար նոր շենքերի կառուցման նպատակով համապատասխան հողամասերի հատկացման գործընթացը մարզպետարանների հետ կազմակերպելու խնդրանքով։ Ըստ տրամադրված տեղեկատվության՝ անհրաժեշտություն է առաջացել 23 համայնքներում կառուցվող նոր ամբուլատոր շենքերին հատկացնել հողամասեր: Որոշմամբ նախատեսվում է ընդունել Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Գավառ, Ճամբարակ, Ախուրյան,Նոյեմբերյան, Գորիս, Արտաշատ համայնքների մի շարք անշարժ գույքերի նվիրաբերությունը և դրանք ամրացնել ըստ գտնվելու վայրի համապատասխան մարզպետի աշխատակազմերին՝ առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների շենքեր կառուցելու նպատակով։

Խրախուսվում է հերթական ներդրումային ծրագիրը

Գործադիրը բավարարել է «ՍԱՆ ՖՈՒԴ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել մարգարինի, սպրեդի, բուսայուղային խառնուրդների, մայոնեզի, կետչուպի, խտացրած կաթի, տոմատի մածուկի արտադրության համար։ 2019թ. հիմնադրված ընկերությունն արտադրությունն իրականացնելու է Երևանում՝ իրականացնելով 2.37 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 30 աշխատատեղ՝ 400 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակում մինչև 2027 թ.՝ նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 40-ի՝ 450 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2.37 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 322.4 մլն դրամ:

Կիրականացվի ԼՂ-ից բռնի տեղահանված 8118 երեխաների հոգեսոցիալական կարիքների գնահատում

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ընդգրկումը կրթական գործընթացում՝ նրանց հոգեսոցիալական տոկունության բարձրացման միջոցով» միջոցառման իրականացումը՝ Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի միջոցով: Արդյունքում՝ կապահովվի երեխաների հոգեսոցիալական տոկունությունը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից՝ ապահովելով նրանց սահուն ինտեգրումը կրթական գործընթացին: Մշակված գնահատման գործիքի (հարցաշարի) միջոցով կիրականացվի 8118 երեխաների հոգեսոցիալական կարիքների գնահատում, դպրոցների հոգեբանների համար հոգեսոցիալական տոկունության բարձրացման վերաբերյալ վերապատրաստման մոդուլի մշակում, 632 դպրոցների հոգեբանների վերապատրաստում, որոնք կկազմակերպեն իրենց դպրոցների ուսուցիչների վերապատրաստումը, նաև նրանք կսկսեն աշխատել ուսուցիչների հետ՝ աջակցելով նրանց երեխաների հետ խմբային աշխատանքների կազմակերպման գործում: Վերապատրաստված ուսուցիչները կշարունակեն աշխատել երեխաների հետ, այդ թվում՝ տարբեր հատուկ կարիքներով երեխաների:

Այլ որոշումներ

Կառավարությունը 54,704.3 հազար դրամ է հատկացրել Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին՝ ԼՂ-ից բռնի տեղահանված և մարզում բնակեցված մեր հայրենակիցներին առաջին անհրաժեշտության պարենային և ոչ պարենային ապրանքների հրատապ ձեռքբերված և հյուրանոցային ծառայությունների 2023թ. ստանձնած պարտավորությունների դիմաց առաջացած պարտքերի մարման ֆինանսավորումն ապահովելու նպատակով։

Գործադիրը հավանություն է տվել «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց անձնական գործը կվարվի էլեկտրոնային եղանակով: Արդյունքում՝ նաև կապահովվի պետական մարմիններում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով նախատեսված քանակից ավելի հաստիքներ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում փորձագետներ չներգրավելու մեխանիզմներ։ Բացի այդ, ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության համար անհրաժեշտ պետական ծառայողների վերաբերյալ տեղեկատվությունը կստացվի համապատասխան հաշվապահական ծրագրերից, որը կնվազեցնի սխալ տեղեկատվություն ներկայացնելու հավանականությունը, ինչպես նաև կբացառի ծառայողների կողմից կրկնակի աշխատանքի կատարումը։


 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ