Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 31 մայիսի 2024

Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» ՀԿ-ի գործադիր կոմիտեի նիստին




Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նորաբաց գրասենյակում մասնակցել է «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» ՀԿ գործադիր կոմիտեի նիստին:

Նիստին մասնակցել են նաև Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, գործկոմի անդամներ Հայաստանից և Սփյուռքից:

Նիստի օրակարգը ներառել է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի անցկացման և կազմակերպման աշխատանքների, Համահայկական խաղերի Վիլիջի կառուցման, քաղաքային խորհուրդների ձևավորման, հեռուստամարաթոնների գրաֆիկի հաստատման, կադրային և կանոնակարգային փոփոխությունների հետ կապված հարցեր, ինչպես նաև Համահայկական ամառային ութերորդ խաղերի ֆինանսական հաշվետվության ներկայացում:

Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, շնորհակալություն հայտնել հրավերի համար և նշել, որ իր համար պատիվ է համահայկական խաղերի կազմակերպման աշխատանքները գործադիր մարմնի պատվարժան անդամների հետ իրականացնելը: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նաև շնորհավորել է համաշխարհային կոմիտեի նորաբաց գրասենյակի առիթով և նշել, որ այն հնարավորություն կտա համահայկական խաղերի հետ կապված աշխատանքներն իրականացնել ավելի որակով և կազմակերպված: «Իհարկե, մենք առաջիկայում շատ անելիքներ ունենք: Ուզում եմ ասել, որ կան որոշակի պարտականություններ, որոնք անում ես որպես պարտականություն, բայց սա այն գործն է, որը և՛ ես, և՛ աշխատակազմը, մեր թիմը մեծ հաճույքով ենք անում, որովհետև դա միտված է մի շարք խնդիրների լուծմանը՝ պետության ամրապնդմանը, Հայաստան-Սփյուռք համագործակցությանը, սպորտի զարգացմանը, որին մենք շատ մեծ ուշադրություն են դարձնում»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը:

Անդրադառնալով մարզական ենթակառուցվածքների զարգացմանը՝ Արայիկ Հարությունյանը նշել է. «Մինչև մյուս խաղերը մենք կունենանք շատ ավելի լավ, զարգացած ենթակառուցվածք: Այս խաղերին արդեն տեսաք որոշակի առաջընթաց, հաջորդին շատ ավելի մեծ հնարավորություններ կունենանք: Մարզական մի շարք մեծ կոմպլեքսներ ենք բացելու, մասնավորապես՝ Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրը, որտեղ ավելի քան տասը մարզաձևի անցկացման հնարավորություն կլինի»:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը՝ համահայկական խաղերի կազմակերպման աշխատանքներում մեծ ներդրման և ցուցաբերած աջակցության համար:

Հաջորդիվ՝ նիստի մասնակիցներին ներկայացվել է Համահայկական խաղերի Վիլիջի նախագծի նախնական տարբերակը: Նշվել է, որ Վիլիջի նախագծման աշխատանքներն ընթացքում են, որի կառուցման նպատակով հաստատվելու է հեռուստամարաթոնների անցկացման ժամանակացույցը։

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ