ուրբաթ, 14 հունիսի 2024
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է սուբվենցիոն հայտերի գնահատման հանձնաժողովի հերթական նիստը
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ հունիսի 14-ին տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2024 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 49 հայտ: