Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 20 հունիսի 2024

Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Աշխարհահռչակ հայեր. Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակ» թեմայով նամականիշերի մարման արարողությանը








Վարչապետի աշխատակազմի ղեկավար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Աշխարհահռչակ հայեր. Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված երկու նամականիշի մարման արարողությանը:

Միջոցառումը տեղի է ունեցել Սերգեյ Փարաջանովի թանգարանում: Մինչ մարման արարողությունը, Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Փարաջանովի արվեստի սիրահարներին՝ հոբելյանի և նամականիշի մարման առիթով, և նշել, որ Փարաջանովի 100-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում նամականիշի մարումը կարևոր իրադարձություն է: Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով, շատ քիչ դեպքերում է, երբ պետությունը նամականիշ է մարում իր հայտնիներին նվիրված թեմայով, սակայն Փարաջանովի պատկերով նամականիշ առաջին անգամ չէ, որ մարվում է: «Սա հերթական հնարավորությունն է Փարաջանովի արվեստն ի ցույց դնելու և խոսելու, խոսելու ոչ միայն մեր հայրենակիցների հետ, այլ խոսելու նաև օտարերկրացիների հետ, որովհետև նամականիշն իրականում օտարերկրացիների և հայերենին չտիրապետողների հետ խոսելու լեզու է: Այդ առումով նույնպես այս իրադարձությունը կարևոր է»,- ասել է Արայիկ Հարությունյանը և հավելել, որ նամականիշերի դիզայներական բոլոր լուծումները ստացված են:

Նամականիշերի մարումն իրականացրել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արման Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը:

320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ հռչակավոր կինոռեժիսոր, սցենարիստ, կոլաժի վարպետ, ՀԽՍՀ և ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովը, իսկ 380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը ներկայացնում է իր «Վարիացիա Պինտուրիկիոյի ու Ռաֆայելի թեմաներով» կոլաժը: Նամականիշերի վրա նաև առկա են «Սերգեյ Փարաջանով» և «հայ կինոռեժիսոր» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Նամականիշերի վրա տեղադրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լոգոտիպը, քանի որ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ. օրացույցում: Նամականիշերը տպագրվել են Ֆրանսիայի Կարտոր տպագրատանը՝ 30000 օրինակով։ Դիզայնի հեղինակը Վահագն Մկրտչյանն է:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ