Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 3 հուլիսի 2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել է ԱՄՆ անկախության օրվա կապակցությամբ


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում Կառավարության անունից շնորհավորական ուղերձ է հղել: Փոխվարչապետն իր շնորհավորական խոսքում խաղաղություն, բարօրություն և առաջընթաց է մաղթել Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին:

«Այս առանձնահատուկ օրը հնարավորություն է տալիս վերստին արժևորելու ժողովրդավարության այն գաղափարները, որ հիմնադիր հայրերը դրել էին Ամերիկայի Միացյալ Նահանգների ստեղծման հիմքում: Եվ այսօր մեր ամերիկյան բարեկամների հետ տոնում ենք այս նշանակալի օրը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը այդ ընդհանուր ժողովրդավարական արժեքներին»,-նշել է փոխվարչապետը:

Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեփոխումների օրակարգին, ինչպես նաև Հայաստանի տնտեսության զարգացմանը և դիմակայունության բարձրացմանն ուղղված՝ ԱՄՆ շարունակական աջակցության համար:

«Կայուն ժողովրդավարության կայացման կարևորագույն նախապայմաններից է խաղաղությունը: Հայաստանի կառավարության համար առաջնահերթություն է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատումը: Այս համատեքստում մենք բարձր ենք գնահատում ամերիկյան կողմի հետևողական ջանքերը՝ միտված խաղաղության օրակարգի կյանքի կոչմանը: Կարևորում ենք նաև Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը սատարող ԱՄՆ հասցեական հայտարարությունները»,-նշել է փոխվարչապետը:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ