Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 9 հուլիսի 2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Չինաստանի դեսպանի հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր դիվանագիտական առաքելության ընթացքում կատարված աշխատանքի և հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար:

Չինաստանի դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին իր պաշտոնավարման ընթացքում ձևավորված ջերմ և կառուցողական հարաբերությունների և ցուցաբերված աջակցության համար:

Զրուցակիցները քննարկել են հայ-չինական համագործակցության հիմնական ուղղությունները, ընդգծել գրանցված առևտրաշրջանառության աճը և մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարի շուրջ: Երկուստեք կարևորվել է տարածաշրջանային խոշոր ծրագրերում Հայաստանի ներգրավվածությունը, ընդգծվել կրթության ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտությունը:

Փոխվարչապետը և դեսպանը երկու երկրների միջպետական հարաբերությունների զարգացման տեսանկյունից կարևորել են նաև հայ և չինացի ժողովուրդների միջև շփումների ակտիվացումը: 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ