հինգշաբթի, 25 հուլիսի 2024
Արայիկ Հարությունյանը Փարիզում ներկա է գտնվել Հայկական տան բացմանը
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Փարիզում ներկա է գտնվել Հայկական տան բացմանը և հանդիպել Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամների հետ:
Արայիկ Հարությունյանն իր խոսքում մաղթել է հաջողություններ մեր բոլոր մարզիկներին և համոզմունք հայտնել, որ նրանք կներդնեն բոլոր ջանքերը՝ Հայաստանի մարզական պատիվը բարձր պահելու գործում:
Հայկական տունը կգործի հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 11-ը, այն կլինի հայկական երկրպագուների կենտրոնը 2024 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ:
Հայկական տունը կբացվի ամեն օր՝ ժամը 15:00-ից 23:00-ը: Այդ ժամերին այցելուները կարող են վայելել օլիմպիական մրցաշարերի համատեղ դիտումները, հանդիպել հայտնի մարզիկների հետ և ձեռք բերել ատրիբուտիկա՝ աջակցելու հայկական մարզիկներին մարզադաշտերում: