Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 9 օգոստոսի 2024

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Շինարարի օրվան նվիրված միջոցառմանը


Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր մասնակցել է Շինարարի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը: Նա շնորհավորել է շինարարներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր աշխատանք:

«Կառավարությունն իր գործունեության ընթացիկ ծրագրով ստանձնել է պարտավորություն՝ իրագործելու աննախադեպ ծավալի քաղաքաշինական ծրագրեր հանրապետության ողջ տարածքում՝ կառուցելով մի քանի հարյուր դպրոց և նախադպրոցական հաստատություններ, առողջապահական, մարզական, մշակութային օբյեկտներ, հազարավոր կիլոմետրերով ճանապարհներ, իրականացնելով ենթակառուցվածքային բարդ և մեծածավալ այլ ծրագրեր:
Այս խոշորամասշտաբ նախագծերն իրականացնելու համար կպահանջվեն բազմապատիկ մեծ շինարարական կարողություններ։ Կառավարության ծրագրի՝ ժամանակին և որակով իրագործումը մեծապես կախված է նաև շինարարական կազմակերպությունների կարողություններից, որակյալ և սրտացավ աշխատանքից, զարգացման ուղղությամբ ներդրումներից, և, իհարկե, պետություն-մասնավոր գործակցության արդյունավետությունից»
,-իր ելույթում նշել է Տիգրան Խաչատրյանը:

Փոխվարչապետը խոսել է նաև որակի և տեխնոլոգիական նորարարությունների կարևորության մասին.«Մենք ակնկալում ենք, որ շինարարական կազմակերպությունները կշարունակեն ավելացնել իրենց կարողությունները՝ մեր հավակնոտ ծրագրերը ժամանակին իրագործելու նպատակով: Կարևորն այն է, որ շինարարությունը լինի տնտեսության շարժիչ ուժը ոչ միայն իր ծավալներով, այլև տեխնոլոգիական առաջընթացով, որակով, նորարարական մոտեցումներով, շինարարական աշխատանքների կազմակերպման մշակույթով: Այս համատեքստում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն շինարարներին, ովքեր բարեխղճորեն իրագործում են պետական ծրագրերը՝ կիսելով այն գիտակցումը, որ կառուցում ենք մեր և մեր սերունդների որակյալ ապագայի համար։ Ձեր այսօրվա աշխատանքի լավագույն գնահատականը տալու են այն երեխաները, ովքեր վաղը սովորելու են նոր կառուցված հարմարավետ դպրոցներում և նախակրթարաններում, այն բուժառուները, որ սպասարկվելու են ժամանակակից պայմաններով հագեցած բժշկական հաստատություններում, այն մարդիկ, ովքեր լավ կառուցված ճանապարհներով կարողանալու են արագորեն և անվտանգ երթևեկել»։

Շնորհավորական ելույթներով հանդես են եկել նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը:

Ելույթներին հաջորդել է պարգևատրման արարողությունը:

 

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ