երկուշաբթի, 19 օգոստոսի 2024
Կայացել է սուբվենցիոն հայտերի գնահատման հանձնաժողովի հերթական նիստը
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ օգոստոսի 19-ին տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2024 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 40 հայտ: