ուրբաթ, 23 օգոստոսի 2024
Փոխվարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի համակարգմամբ և շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի ու ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2024 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 29 հայտ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել է նաև ՀՀ կառավարության 06․11․2006թ թիվ 1708-Ն որոշմամբ հաստատված սուբվենցիայի ծրագրային ոլորտների և դրանց իրականացմանն ուղղված ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինների հարցը: