Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 3 հոկտեմբերի 2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի Ազգային տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ս.թ. հոկտեմբերի 2-ին մասնակցել է Գերմանիայի Ազգային տոնի` Միասնության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Փոխվարչապետը Կառավարության անունից շնորհավորական ուղերձ է հղել տոնի առթիվ՝ նշելով, որ Հայաստանն ու Գերմանիան ունեն մշակութային և տնտեսական համագործակցության երկարամյա պատմություն, ինչն էլ հանգեցրել է երկու ժողովուրդների ամուր բարեկամությանը:

«Այսօր ուրախությամբ արձանագրում ենք, որ Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերություններն ամրապնդվում և խորանում են քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական ու մի շարք այլ կարևոր բնագավառներում»,-նշել է Մհեր Գրիգորյանը:

«Բարձր ենք գնահատում նաև Բեռլինի ներգրավվածությունը Հարավային Կովկասում անվտանգության հաստատման գործընթացում։ ԵՄ քաղաքացիական առաքելության կազմում գերմանացի դիտորդների մասնակցությունն ընդգծում է Գերմանիայի հանձնառությունը մեր տարածաշրջանում կայունության հաստատման և խաղաղության ապահովման հարցում»,-նշել է փոխվարչապետը՝ վստահություն հայտնելով, որ Հայաստան-Գերմանիա միջպետական ջերմ հարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունն էլ առավել կամրապնդեն կապը բարեկամ երկրների միջև: 

Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ