Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 19 նոյեմբերի 2024

Արայիկ Հարությունյանը մասնակցել է Ֆիլատելիստական ցուցահանդեսին նվիրված հատուկ դրոշմակով բացիկի մարման արարողությանը









Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում մասնակցել է «Փոստի պատմությանը նվիրված ֆիլատելիստական ցուցահանդես»-ի նվիրված հատուկ դրոշմակով բացիկի մարման արարողությանը:

Մինչ մարման արարողությունը, Արայիկ Հարությունյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել այս նշանակալի իրադարձության առիթով: Արայիկ Հարությունյանը կարևորել է այն հանգամանքը, որ միջոցառումը դառնում է ավանդական, որին մասնակցում են նաև արտերկրից: «Նամականիշը գիտելիք է, և նման միջոցառումներով մենք պետք է ցույց տանք, որ այստեղ գործ ունենք գիտելիքի ևս մի կրիչի հետ: Դա պետք է պատշաճ կերպով ներկայացնենք մեր հանրությանը՝ աշակերտներին, ուսանողներին, որովհետև այստեղ գալով՝ նրանք ծանոթանում են պատմական տարբեր դրվագներին, փոստի պատմությանը, իմանում են, որ նամականիշը պետության կարևորագույն հատկանիշներից է: Եվ այն պետությունները, որոնք ունեն նամականիշ, նշանակում է՝ ինքնիշխանության, սուվերենության որոշակի աստիճանի վրա են: Կարծում եմ՝ այս ուղղությունը պետք է զարգացնենք: Մենք մեր կողմից փորձում ենք այդ ջանքը գործադրել, բայց նաև կարծում եմ, որ լրացուցիչ ջանքեր պետք է գործադրվեն»,- ասել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Բացիկի մարումն իրականացրել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արման Աբրահամյանը, Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Զարուհի Հայրապետյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Բացիկի աջ հատվածում պատկերված է Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի լոգոտիպը, իսկ բացիկի ձախ հատվածում առկա են «ՖԻԼԱՏԵԼԻՍՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ», «ԵՐԵՎԱՆ 2024» և «ՓՈՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Բացիկի վրա նաև պատկերված է Փոստի պատմությանը նվիրված ֆիլատելիստական ցուցահանդեսի լոգոտիպը: Բացիկի դիզայնի հեղինակը Դավիթ Դովլաթյանն է:

Բացիկի մարման արարողությունից հետո Արայիկ Հարությունյանը ծանոթացել է ցուցահանդեսում ներկայացված նամականիշների, ծրարների հավաքածուներին։


 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ