երկուշաբթի, 2 դեկտեմբերի 2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄԷ կազմավորման 53-րդ տարեդարձի կապակցությամբ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Արաբական Միացյալ էմիրությունների կազմավորման 53-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Փոխվարչապետը շնորհավորական ուղերձ է հղել՝ մաղթելով Արաբական Միացյալ Էմիրություններին հարատև խաղաղություն և բարգավաճում:
«Արաբական Միացյալ Էմիրությունները ավանդաբար եղել և շարունակում է մնալ Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող երկիր, որի հետ բարիդրացիական հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա»,- նշել է Մհեր Գրիգորյանը և վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերի գործադրմամբ հնարավոր կլինի ինստիտուցիոնալ մակարդակով իրականացնել երկու երկրների միջև առկա ընդգրկուն օրակարգի ընդլայնումը՝ ի շահ և ի բարօրություն երկու ժողովուրդների: