Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 26 փետրվարի 2025

Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի կիրարկման մշտադիտարկող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ


Կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի և դրան կից՝ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի թարմացման ու ԵՄ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակում ստանձնած հանձնառությունները և աշխատանքները համակարգող աշխատանքային խմբերի համատեղ նիստը։ Նիստին մասնակցում էին նաև Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման և մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների նախագահները, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ պատգամավորներ։

Նիստի ընթացքում քննարկվեցին ԵՄ կողմից մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագրի տրամադրման, ինչպես նաև այս գործընթացին վերաբերելի իրավական և ինստիտուցիոնալ մի շարք հարցեր։ Քննարկման առանցքում էր նաև ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի թարմացման ուղղությամբ իրականացված աշխատանքների ընթացքը, մշտադիտարկման մեխանիզմների կատարելագործումը:

Միջգերատեսչական նիստում ներկայացվեց ՀԸԳՀ կիրարկման ընթացքը՝ առանձնահատուկ շեշտադրումով դրա արդյունավետության բարձրացմանն ուղղված Կառավարության ձեռնարկած քայլերի և մոտարկման ու մշտադիտարկման կարողությունների լավարկման ուղղությամբ ներդրվող նոր մեխանիզմների վրա։ Այնուհետև ոլորտային գերատեսչությունների ներկայացուցիչները զեկուցեցին ճանապարհային քարտեզով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը։

Ամփոփելով նիստը՝ փոխվարչապետը կարևորել է ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի նորացման և մշտադիտարկման նոր մեխանիզմների ներդրման ուղղությամբ տարվող համակարգված աշխատանքները։ Մհեր Գրիգորյանը, ընդգծելով ՀԸԳՀ լիարժեք կիրարկման կարևորությունը՝ որպես Կառավարության նախաձեռնած բարեփոխումների օրակարգի առանցքային մաս, համապատասխան հանձնարարականներ է տվել։

 

Մարտ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 

-

Արխիվ