Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 21 մարտի 2025

Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկմանը նվիրված արտագնա երկրորդ հանդիպումը


Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ամբողջական ուժի մեջ մտնելու չորրորդ ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում Եվրոպական միության պատվիրակության և Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչները կարևորեցին Հայաստան-ԵՄ գործընկերության խորացումը, գնահատեցին ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի իրագործման ընթացքը, ինչպես նաև քննարկեցին համաձայնագրի արդյունավետության բարձրացման ուղիները։

Արտագնա հանդիպումը, որին ներկա էին շուրջ 80 մասնակիցներ, հարթակ ապահովեց գործընկերների միջև մտքերի փոխանակումների և ՀԸԳՀ-ից բխող բարեփոխումների վերաբերյալ ռազմավարական քննարկումների համար։ ՀՀ կառավարության ներկայացուցիչները խոսեցին ՀԸԳՀ-ի կիրարկման իրենց մոտեցումների մասին՝ ներկայացնելով 2024 թվականի հիմնական ձեռքբերումները, առկա մարտահրավերները և ԵՄ-ի հետագա աջակցության առաջնահերթ ոլորտները։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը վերահաստատեց ՀԸԳՀ-ն որպես ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմնական իրավական շրջանակ լինելու փաստը և բարձր գնահատելով Հայաստանի հանձնառությունը բարեփոխումներին՝ չնայած գոյություն ունեցող մարտահրավերներին։ «Մենք գնահատում ենք Հայաստանի իշխանության կողմից արձանագրված առաջընթացը, սակայն պետք է համատեղ ուժերով թափ հաղորդենք բարեփոխումների ընթացքին և խորացնենք ԵՄ-Հայաստան համագործակցությունը՝ լիարժեք գործի դնելով ՀԸԳՀ-ի ողջ ներուժը, հատկապես՝ տնտեսական զարգացման ոլորտում ԵՄ չափանիշների ներդրման առումով։ Հայաստանը և ԵՄ-ն շուտով կավարտեն բանակցությունները գործընկերության նոր օրակարգի շուրջ, որը կընդլայնի մեր համագործակցությունը այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են՝ անվտանգության ոլորտի բարեփոխումները և մուտքի արտոնագրերի ազատականացումը»։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր բացման խոսքում նշեց որ «աշխարհաքաղաքական զարգացումների լույսի ներքո առանցքային է ՀՀ կենսական օրակարգի՝ բարեփոխումների ընթացքի քննարկումն ու գնահատումը, քանի որ դրա ճիշտ ընկալումը, ճանաչումն ու իրականացումը կարևոր են երկրի կայուն զարգացման և առաջընթացի համար»։ Նա նաև հավելեց. «Չնայած առկա ներքին ու արտաքին բազմաթիվ մարտահրավերների՝ Հայաստանի կառավարությունն անշեղորեն շարժվում է բարեփոխումների իրականացման իր նախանշած ուղիով՝ ընթացս կատարելով անհրաժեշտ շտկումներ և սերտորեն համագործակցելով Եվրամիության հետ»: Փոխվարչապետն իր ելույթում կարևորեց նաև ԵՄ-ի հետ խորացող երկկողմ հարաբերություններից բխող հավակնոտ մոտեցումների ձևավորման գործընթացները՝ մասնավորապես այս պահին բանակցվող Հայաստան-Եվրամիության գործընկերության նոր օրակարգը և այն աջակցելու համար Եվրահանձնաժողովի հետ քննարկման փուլում գտնվող Հայաստանին տրամադրվելիք ԵՄ Դիմակայունության և աճի պլանը:

Հրավիրված բանախոս, Եվրոպական միության սպառողների հարցերով նախկին հանձնակատար, Բուլղարիայի նախկին փոխվարչապետ և Եվրոպայի խորհրդում ԵՄ պատվիրակության նախկին ղեկավար, տիկին Մեգլենա Կունևան ներկայացրեց Բուլղարիայի բարեփոխումների և ԵՄ-ին անդամակցության փորձը։ Նա ընդգծեց պետական կառավարման կուռ համակարգի առանցքային կարևորությունը, ԵՄ-ին առնչվող բարեփոխումների հաջող իրականացման համար։

ՀԸԳՀ արտագնա երկրորդ հանդիպմանը վերահաստատվեց Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության փոխադարձ հանձնառությունը։ Առաջ շարժվելով՝ կողմերը շարունակելու են համատեղ աշխատել բարեփոխումների առաջմղման, կառավարման համակարգի ամրապնդման և ՀԸԳՀ-ի շրջանակներում Հայաստանի քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովման ուղղությամբ։
 

Մարտ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 

-

Արխիվ