Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 30 մարտի 2005

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի և ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության միջև համագործակցության մշտական գործող միջկառավարական հանձնաժողովի համատեղ նիստ, որին ներկա են եղել երկու հանրապետությունների կառավարությունների անդամներ:

Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել ՀՀ և ԼՂՀ կառավարությունների երկարաժամկետ համագործակցության միջոցառումների ծրագրի նախագիծը: Այն մշակվել է հանձնաժողովի աշխատանքային խմբերի կողմից, որից հետո ներկայացվել երկու կողմերի համապատասխան նախարարություններին և գերատեսչություններին՝ առանձին ոլորտների գծով ծրագրի հիմնադրույթներից բխող ենթածրագրեր մշակելու նպատակով: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ միջկառավարական հանձնաժողովի երկու կողմերի համանախագահների՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի և ԼՂՀ փոխվարչապետի ղեկավարությամբ, անցյալ տարվա ընթացքում զգալի աշխատանք է կատարվել միջոցառումների համատեղ ծրագրի մշակման ուղղությամբ, որի գլխավոր նպատակը ՀՀ-ում և ԼՂՀ-ում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքի համակարգումն է: Ընդ որում, ըստ վարչապետի, ծրագրի կատարման համար ՀՀ բյուջեից լրացուցիչ միջոցներ չեն տրամադրվելու՝ բոլոր ծրագրերը կֆինանսավորվեն ԼՂՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ ԼՂՀ-ում իրականացվող բարեփոխումները պետք է համահունչ լինեն Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: Նա կարևորել է ԼՂՀ-ում ևս միջնաժամկետ և երկարաժամկետ ծախսերի ծրագրերի մշակման անհրաժեշտությունը, որպեսզի և՛ տվյալ տարվա բյուջեն ձևավորվի ըստ այդ նպատակային ծրագրերի, և՛ որոշակիորեն հստակ լինեն առաջիկա մի քանի տարիների ծախսային պատկերն ու առաջնահերթությունները: Համաձայնելով Անդրանիկ Մարգարյանի գնահատականներին, ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը ևս ընդգծել է, որ հանձնաժողովի կողմից կատարված ծավալուն աշխատանքի արդյունքում, այսօր արդեն նախարարություններն ու գերատեսչությունները պատրաստ են իրագործելու ծրագրում նախատեսված միջոցառումները:

Երկարաժամկետ համագործակցության միջոցառումների ծրագիրը, որն ընդգրկում է պետական կառավարման, սոցիալական համակարգերի, տնտեսության, էներգետիկայի, կրթության և գիտության, առողջապահության, բնապահպանության, տրանսպորտի և կապի, մշակույթի, սպորտի և այլ ոլորտները, ներառում է նաև նախատեսված միջոցառումների իրականացման պատասխանատուներին, կատարման ժամկետներն ու ֆինանսական միջոցները:

Միջոցառումների թվում, մասնավորապես, աջակցություն կցուցաբերվի ԼՂՀ-ի պետական համակարգի բարեփոխումների ծրագրի շրջանակներում քաղաքացիական ծառայության ներդրման և զարգացման երկարաժամկետ ծրագրի, ԼՂՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության և դրա իրականացմանն ուղղված միջոցառումների, բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի մշակմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացմանն ու այդ բնագավառում օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, հանրակրթության ոլորտում սովորողների գիտելիքների գնահատման միասնական նոր համակարգի ներդրմանը, ԼՂՀ-ում բուժկանխարգելիչ ծառայությունների բարելավմանն ու հակահամաճարակային ոլորտում ծրագրերի իրականացմանը, սոցիալական ծառայությունների տրամադրման համայնքային համակարգի ստեղծմանը: Համագործակցությունը կիրականացվի նաև պատմամշակութային հուշարձանների պահպանության և վերականգնման ծրագրերի մշակման, թատերախմբերի ու մարզական կոլեկտիվների փոխադարձ ելույթների, համատեղ գիտաժողովների, խորհրդակցությունների կազմակերպման և բազմաթիվ այլ ուղղություններով:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ