Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 1 ապրիլի 2005



ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին: Քննարկվել են եկեղեցի-պետություն հարաբերությունների հետագա ամրապնդմանը վերաբերող հարցեր:



Վեհափառը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և կառավարությանը՝ 2005թ. փետրվարին կառավարության որոշմամբ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու սեփականությունը հանդիսացող վանքերի ու եկեղեցիների զբաղեցրած և դրանց սպասարկման համար անհրաժեշտ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված ու պետական գրանցում ստացած հողամասերն անհատույց սեփականության իրավունքով Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն օտարելու կապակցությամբ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ուղղությամբ համատեղ աշխատանքները շարունակելու և ընթացքում ծագող խնդիրները լուծելու վերաբերյալ: Հանդիպմանը քննարկվել է նաև «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի բարեփոխմանն ուղղված աշխատանքների ընթացքը, որի ընդունումից հետո ՀՀ կառավարության և Հայաստանյայց Առաքելական եկեղեցու միջև կկնքվի համապատասխան համաձայնագիր:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ