երեքշաբթի, 5 ապրիլի 2005
Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-ի թաղման արարողությանը մասնակցելու նպատակով ապրիլի 7-9-ը Իտալիա կմեկնի Հայաստանի կառավարական պատվիրակությունը՝ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Իտալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյանը, Ֆրանսիայի Հանրապետությունում և Վատիկանում արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդ Նալբանդյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյանը: Կառավարական պատվիրակության հետ Հռոմ կմեկնի նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: