Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 5 ապրիլի 2005

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարածաշրջանային տնօրեն Մայքլ Դեյվիին, Հայաստանի գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Նիկոլայ Հաջիսկուն և Երևանյան գրասենյակի տնօրեն Մայքլ Վեինստեինին:

Ներկայացնելով Երևանյան գրասենյակի նորանշանակ տնօրենին, Մայքլ Դեյվին նշել է, որ նա իր աշխատանքը սկսելու է Հայաստանի կառավարության հետ արդեն իսկ ձևավորված արդյունավետ համագործակցության հիմքի վրա: Ընդգծելով, որ միայն 2004թ. համաձայնագրեր կնքվել և աշխատանքներ են իրականացվել 7 նոր ծրագրերի գծով, շուրջ 10 մլն եվրո արժողությամբ, մի քանիսը նախատեսվում է նաև այս տարվա ընթացքում, ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը պատրաստակամություն է հայտնել ավելի լայն ծավալի ծրագրեր իրականացնել մեր երկրում: Նրա խնդրանքով, ներկայացնելով Եվրոպական բանկի հետ համագործակցության շարունակման համար առավել նախընտրելի ուղղությունները, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, մասնավորապես, բանկային ոլորտը: Ըստ նրա, աջակցությունը բանկերի կողմից հատկապես գյուղատնտեսության բնագավառում միջնաժամկետ և երկարաժամկետ վարկերի տրամադրմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, մեծապես կնպաստի նաև տնտեսության զարգացմանը բնակչության սոցիալական խնդիրների լուծմանը, աղքատության կրճատմանը: Համաձայնելով վարչապետի հետ, Մայքլ Դեյվին հույս է հայտնել, որ առաջիկայում, ինչպես բանկային, այնպես էլ էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտներում Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի կողմից հնարավոր կլինի շուրջ 10-12 նոր ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանում:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ