Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 15 ապրիլի 2005


Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Հանձնաժողովը քննարկել է 90-ամյակի միջոցառումների ծրագրի իրականացման ուղղությամբ կատարվող նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Հանձնաժողովի անդամ՝ միջոցառումներն իրականացնող մարմինների ղեկավարները զեկուցել են, մասնավորապես, ապրիլի 20-21-ին Հայոց ցեղասպանությանը և այդ առումով մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված միջազգային գիտաժողովի, ապրիլի 23-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հիշատակի համերգի, 90-ամյակի շրջանակներում ապրիլի 21-24-ը Հունգարիայի ազգային ռադիոյի երգչախմբի համերգային այցի, դեպի Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր գիշերային երթի, ապրիլի 24-ին Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված այլ հուշարձաններ այցելությունների, ինչպես նաև 90-ամյակին նվիրված գիտաժողովների, թանգարանային ցուցադրությունների և ցուցահանդեսների կազմակերպման, գրքերի, արխիվային նյութերի հրատարակման, լազերային սկավառակների թողարկման և այլ միջոցառումների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:


Նիստում կարևորվել է, մասնավորապես, բոլոր միջոցառումների պատշաճ մակարդակով լուսաբանման, Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված քարոզչության կազմակերպման խնդիրը, որի ուղղությամբ կատարվող աշխատանքները ներկայացրել է դրանք համակարգող աշխատանքային խմբի ղեկավար Արամ Սիմոնյանը:


Հանձնաժողովն անդրադարձել է նաև ծրագրով նախատեսված և ամբողջ տարվա ընթացքում իրականացվելիք միջոցառումներին:


Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ