Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 15 ապրիլի 2005

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:

Հանձնաժողովը քննարկել է 9 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող Գյումրու թիվ 10 միջնակարգ դպրոցի մարզադահլիճի կառուցման, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի թիվ 1 դպրոցի բարեկարգման, Ստեփանակերտի քաղաքային պոլիկլինիկայի դռների պատրաստման աշխատանքների, «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Բարեգործական բեռների ներմուծում և անհատույց բաշխում Սիսիանի ու Կապանի տարածաշրջաններում» և Գեղարքունիքի մարզում», «Բարեշավիղ միաբանություն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Օգնություն մանկատներին և կարիքավորներին» ծրագրերը:

«Կամար» բարեսիրական հասարակական կազմակեպության կողմից իրականացվող «Վանաձորի թիվ 1 հատուկ դպրոցի ննջարանային մասնաշենքի վերանորոգում և կահավորում» ծրագրով նախատեսվում է ստեղծել համապատասխան պայմաններ դպրոցում սովորող — գիշերող երեխաների համար, նպաստել և աջակցել դպրոցի լիարժեք գործունեությանը:

«Առդա» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Բարեկեցիկ մանկություն - 5» ծրագրով սնունդ և հագուստ կտրամադրվի Վանաձորի թիվ 5 մանկապարտեզի սաներին, կբարելավվեն նրանց կենցաղային պայմանները:

Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման 8 ծրագրեր:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ