Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 15 ապրիլի 2005


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Եվրախորհրդի դպրոցական, արտադպրոցական և բարձրագույն կրթության հարցերով տնօրեն Գաբրիելե Մացային և նրա գլխավորած պատվիրակությանը:


Եվրախորհրդի հետ մեր երկրի կառավարության համագործակցությունը ամենատարբեր ոլորտներում գնահատելով արդյունավետ, վարչապետը կարևորել է փոխգործակցությունը, մասնավորապես, կրթության և գիտության բնագավառում, որն ընթանում է ինչպես եվրոպական, այնպես էլ ԱՊՀ շրջանակներում: Նա գոհունակություն է հայտնել, որ համատեղ ծրագրեր են իրականացվում կրթական նոր օրենսդրության ստեղծման, արդի չափանիշներին համապատասխանող կրթական քաղաքականության ու ռազմավարության մշակման, բարձրագույն կրթության ոլորտում տարածաշրջանային ծրագրերի իրականացման և այլ ուղղություններով: Ներկայումս Հայաստանը մասնակցում է նաև Եվրախորհրդի կողմից հայտարարված «Ժողովրդավարական քաղաքացիությունը կրթության միջոցով» տարվա միջոցառումներին, որոնց վերաբերյալ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կազմակերպչական աշխատանքներ է իրականացրել դեռևս 2002թ.-ին: Վարչապետն ընդգծել է, որ Եվրամիության «Նոր հարևաններ» քաղաքականության մեջ ընդգրկված Հայաստանի կառավարությունը կարևորում է մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության գործընթացը, ինչը բխում է Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի նպատակներից և որն իրականացվելու է նաև կրթության ոլորտի բարեփոխումների միջոցով:


Համաձայնելով վարչապետի գնահատականներին, Գաբրիելե Մացան, իր հերթին, հավաստել է, որ Եվրախորհուրդը ևս պատրաստ է շարունակել և զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ: Արդյունավետ գնահատելով իր գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր՝ նա ընգծել է, որ այցի հիմնական նպատակը նախորդ տարիներին համատեղ կատարված աշխատանքների գնահատումն ու առաջիկա համագործակցության ծրագրերի հստակեցումն է, աջակցության շարունակումը կրթական ոլորտի բարեփոխումներին՝ ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության գերակայությունների: Խնդրի քննարկման արդյունքում կողմերը փոխգործակցության առավել հեռանկարային ուղղություններ են համարել կրթության որակի, մատչելիության ապահովման, կառուցվածքային բարեփոխումների, կրթության ֆինանսավորման ու կառավարման բնագավառները: Ըստ Գաբրիելե Մացայի, Եվրախորհուրդը պատրաստ է շարունակել աջակցությունը լեզվաքաղաքականության իրականացման, ինչպես նաև «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի մշակման հարցերում: Անդրադառնալով 2002-2003թթ. իրականացված և ԱՊՀ 7 երկրներ ընդգրկող «Ազգային փոքրամասնությունները և կրթական քաղաքականությունը» ծրագրին, նա տեղեկացրել է, որ ծրագրի արդյունքում մշակվել է առաջարկությունների փաթեթ, որը կներկայացվի ՀՀ ԿԳ նախարարությանը: Նշելով, որ 2004թ. Կիևի կոնֆերանսում առաջարկվել է ծրագիրը շարունակել միջմշակութային, միջկրոնական երկխոսության ասպարեզում, ԵԽ կրթության պատասխանատու տնօրենը Հայաստանի կողմից ևս առաջարկներ է ակնկալել երկխոսության ծրագրի մշակման ուղղությամբ: Ընդգծելով, որ ազգային փոքրամասնությունների խնդիրը Հայաստանում սրված չէ՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, միաժամանակ, կարևոր է համարել Հայաստանի այդ քաղաքացիների նկատմամբ ուշադիր վերաբերմունքի, ազգային փոքրամասնությունների կրթության և մշակույթի զարգացմանը նպաստելու, հասարակության մեջ նրանց սահուն ինտեգրման խնդիրները: Վարչապետը նշել է, որ այդ նպատակով կառավարության աշխատակազմում ստեղծվել է նաև առանձին կառուցվածքային ստորաբաժանում՝ ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչություն:


Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել Հարավային Կովկասի երկրների կրթական համագործակցության, մասնավորապես, հարավկովկասյան պետությունների կրթության նախարարների՝ այս տարվա մայիսին կայանալիք երկրորդ հանդիպման ժամանակ քննարկվելիք խնդիրներին:


Նկատի ունենալով, որ Հայաստանը վավերացրել է Լիսաբոնի կոնվենցիան և ներկայացրել է Բոլոնիայի գործընթացին միանալու հայտը, կողմերը քննարկել են ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային ծառայության (ENIC) կարգավիճակի, Բոլոնիայի գործընթացի շրջանակներում Եվրախորհրդի կողմից Հայաստանին աջակցության հարցերը ևս:


Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ