Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 2 մայիսի 2005

 


 


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այսօր եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկ: Սա՝ 2000 թվականից հետո, Անդրանիկ Մարգարյանի երկրորդ պաշտոնական այցն է Բելառուսի Հանրապետություն, որը տեղի է ունենում Բելառուսի վարչապետ Սերգեյ Սիդորսկու հրավերով:


ՀՀ պատվիրակության կազմում են Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը, առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, որը նաև Տնտեսական հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նախագահն է, առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը, Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ԱԺ պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք, գործարար շրջանակների ներկայացուցիչներ:


Վաղը՝ մայիսի 3-ին, նախատեսվում են ՀՀ վարչապետի հանդիպումները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, վարչապետ Սերգեյ Սիդորսկու հետ: Անդրանիկ Մարգարյանը կայցելի նաև Հաղթանակի հրապարակ, «ՄԱԶ» արտադրական միավորում: ՀՀ կառավարության ղեկավարը կմասնակցի Հայ-բելառուսական գործարար համաժողովի  և Հայաստանում արտադրվող ապրանքատեսականու ցուցահանդեսի բացմանը:


 


 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ