Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 6 մայիսի 2005

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ուղերձը մայիսի 9-ի՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առիթվ

 

Սիրելի հայրենակիցներ,



Հայրենական պատերազմի հարգելի վետերաններ և արցախյան ազատամարտի մասնակիցներ,



Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ մայիսի 9-ի՝ մեզ համար կրկնակի խորհուրդ ունեցող այս հրաշալի օրվա, Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:



Այս տարի ամբողջ խաղաղասեր մարդկությունը տոնում է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 60-ամյակը, որը մեծագույն իրադարձություն էր ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ մեր ժողովրդի կյանքում: Թերևս, ոչ պատահականորեն, այսօրը մեզ համար ևս մեկ հաղթանակի` 13 տարի առաջ ադրբեջանական բռնազավթումից Շուշիի ազատագրման օրն է: Անկասկած, մեր ժողովրդի բազմադարյա պատմության հերոսական դրվագների ոգեկոչման, ռազմարվեստում ձևավորված փառավոր ավանդույթների և ոգու ամրության վրա են խարսխված մեր նորօրյա հաղթանակները, որոնց վառ վկայություններից են 1990-94թթ. Ադրբեջանի զինված ագրեսիայից մեր երկրի սահմանների պաշտպանությունը, արցախյան ազատամարտի շատ ու շատ սխրալից էջեր:



Այդպիսի հերոսական էջեր է բովանդակում հայ ժողովրդի պատմությունը Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերից սկսած, երբ ի պաշտպանություն հայրենիքի` այլ ժողովուրդների հետ մեկտեղ մեր ժողովուրդը ևս կրեց պատերազմի ամբողջ ծանրությունն ու դժվարությունը: Մեծ հաղթանակը ձեռք բերվեց նաև հայ ժողովրդի արժանավոր զավակների, հարյուր հազարավոր շարքային մարտիկների ու նշանավոր զորահրամանատարների` մարշալների, ադմիրալների, գեներալների, հարյուրից ավելի ԽՍՀՄ հերոսների, յոթ տասնյակ մարտական շքանշանակիրների ու մեդալակիրների անձնվիրության ու սխրագործության շնորհիվ: Աշխարհասփյուռ հայությունը ևս՝ դաշնակից երկրների բանակներում ու դիմադրական շարժումներում, իր հերոսական պայքարով քայլ առ քայլ մոտեցրեց Հաղթանակի ու խաղաղության օրը: Հաղթանակ, որն ինչպես քաղաքակիրթ մարդկության, այնպես էլ մեր ժողովրդի համար ստեղծարար աշխատանքի, տնտեսական ու մշակութային առաջընթացի նոր սկիզբ հանդիսացավ: Նաև հարյուր հազարավոր հայորդիների արյան գնով ձեռք բերված հաղթանակը մեկ անգամ ևս վկայեց, որ հայրենիքի պաշտպանության և արտաքին թշնամուն հակահարված տալու հարցում հայ ժողովրդի ոգին ու հավաքական կամքն անկոտրում են:



Երկրորդ աշխարհամարտի գլխավոր դասերից մեկն այն է, որ այսօր էլ աշխարհի բոլոր ժողովուրդները, խաղաղ կամքի տեր մարդիկ պետք է միավորեն իրենց ուժերը մարդկությանն սպառնացող արդի վտանգների՝ բոլոր տեսակի բռնությունների, ազգային ու ռասայական խտրականության, պատերազմների, ցեղասպանությունների, ահաբեկչության և մարդու իրավունքների ոտնահարման դեմ պայքարում: Համայն հայությունն այս կոչն էր անում նաև օրեր առաջ, վկայաբերելով անցյալ դարասկզբին օսմանյան Թուրքիայի կողմից իրագործված Հայոց ցեղասպանությունը` հանուն այսօրվա և եկող սերունդների խաղաղ ու անվտանգ ապագայի:



Հարգելի վետերաններ,



Ձեր՝ Մեծ հաղթանակը կերտած հերոս-վետերաններիդ, անձնվիրության և սխրանքի գնահատումը, խոնարհումը հայրենիքի փրկության համար իրենց կյանքը զոհաբերած նվիրյալների հիշատակի առջև, մեզ նաև պարտավորեցնում է արժանիորեն շարունակելու Հայոց անկախ պետականության ամրապնդման հայրենանվեր գործը՝ նոր հաղթանակներ տանելով տնտեսության մեջ, հզորացնելով մեր պետությունն ու բանակը, ինչն ամենամեծ գրավականն է պատերազմի դաշտում նվաճած հաղթանակները պահպանելու:



Կրկին շնորհավորելով Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ առողջություն, հաջողություններ: Ձեր սխրանքի շնորհիվ ձեռք բերված մեր փառապանծ հաղթանակները թող զորավիգ լինեն մեզ՝ մեր խաղաղ և հուսալի վաղվա օրը կերտելու գործում:





 







 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ