Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 13 մայիսի 2005

 


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Եժի Յասկերնիային, Ժորժ Կոլումբիեին և հանձնաժողովի քարտուղար Բոնի Թեոֆիլովային: Հանդիպմանը մասնակցել են նաև վարչապետի նախագահությամբ գործող ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամները:


Հանդիպման սկզբում Եժի Յասկերնիան նախ շնորհավորել է Անդրանիկ Մարգարյանին՝ պաշտոնավարման հինգ տարին լրանալու առիթով: Անդրադառնալով զրույցի թեմային՝ Ժորժ Կոլումբիեն նշել է, որ համաձայնել է ստանձնել Հայաստանի վերաբերյալ համազեկուցողի պարտականությունները, քանի որ լավատեղյակ է մեր երկրի ներկայի խնդիրներին ու պատմությանը՝ նաև ֆրանսահայության միջոցով, և եղել է Ֆրանսիայի խորհրդարանի այն պատգամավորների թվում, ովքեր ընդունել են Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքը:


Այնուհետև կողմերը քննարկել են Եվրախորհրդում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Վարչապետը նշել է, որ եվրոպական ընտանիքին ինտեգրման ուղին ընտրած Հայաստանը հետևողական է իր ստանձնած պարտավորությունների իրագործման հարցում և արդեն իսկ զգալի քայլեր է կատարել այդ ուղղությամբ: Հյուրերի խնդրանքով, նա ներկայացրել է Հայաստանի սոցիալ-տնտեսական ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները: Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում վերջին տարիներին մեր երկրում իրականացված աշխատանքներին, Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ մշակվել և ընդունվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը, որով նախատեսված միջոցառումները 2003-2004թթ. ամբողջությամբ կատարվել են: ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծվել են ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը և հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովը, որում ընդգրկվել են նաև հասարակական կազմակերպությունների, քաղաքական ուժերի, ՀՀ ԱԺ պատգամավորական խմբերի և պետական այլ մարմինների ներկայացուցիչներ: Ոլորտում իրականացվող աշխատանքների հիմնական նպատակը նա համարել է կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը՝ ինչպես վարչարարության կատարելագործման, այնպես էլ օրենսդրական բարեփոխումների միջոցով: Սահմանադրական բարեփոխումների հարցի առնչությամբ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ օրերս, քննարկումների արդյունքում, Ազգային Ժողովն իր արտահերթ նիստում որպես հիմք ընդունել է կոալիցիայի հեղինակած Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ նախատեսվող հանդիպման և քննարկումների ժամանակ արված դիտողություններն ու առաջարկությունները հաշվի առնելով, մինչև երկրորդ ընթերցումը այն կլրամշակվի՝ ներկայացվող պահանջներին առավելագույնս համապատասխանեցնելու նպատակով:


Հյուրերի խնդրանքով Անդրանիկ Մարգարյանն իր տեսակետներն է հայտնել նաև իշխանություն-ընդդիմություն երկխոսության, Երևանի քաղաքապետի կարգավիճակի,  Ընտրական օրենսգրքի բարեփոխումների, ԶԼՄ-ների անկախության և այլ հարցերի վերաբերյալ:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ