Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 3 մայիսի 2001

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Մինչև օրակարգին անցնելը, վարչապետն անդրադարձավ կառավարության գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների կատարողականին: Նշելով, որ անցած 4 ամսվա համար նախատեսված 164 միջոցառումներից 20-ը չի կատարվել, վարչապետը վերջին նախազգուշացումն արեց մի շարք նախարարների և գերատեսչությունների ղեկավարների: Կարևորելով ժամկետների խստագույն պահպանումը, վարչապետը նշեց, որ ժամանակացույցի հետագա անհարգելի խախտումների դեպքում կձեռնարկվեն համապատասխան քայլեր: Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ ինֆորմացիոն /տեղեկատվական/ տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման հայեցակարգին, որով տրվում են ոլորտի զարգացման ռազմավարությունը, նպատակները, խնդիրները, ենթակառուցվածքի և սերտիֆիկացման համակարգի կատարելագործումը, օրենսդրական դաշտի բարելավումը: ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարությանը հանձնարարվեց շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների և կազմակերպությունների մասնակցությամբ՝ հայեցակարգից բխող խնդիրների իրականացման նպատակով մշակել համապատասխան միջոցառումների ժամանակացույց, անհրաժեշտության դեպքում առաջարկներ ներկայացնել կառավարություն: Նիստում հաստատվեց բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը: Մեկ այլ որոշմամբ հավանություն տրվեց քրեակատարողական համակարգի բարեփոխումների ծրագրին: Վերջինիս նպատակների թվում, մասնավորապես, նշվում է ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական պատիժների իրականացման համակարգի վերակազմակերպումը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, ինչպես նաև իրավական ու առկա նյութատեխնիկական բազայի հիման վրա բարեփոխումների իրականացումը: Կառավարությունը որոշակի փոփոխություններով հաստատեց ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2001/2002 ուստարվա անվճար և վճարովի ուսուցման տեղերը՝ ըստ ուսումնական հաստատությունների ու մասնագիտությունների: Փոփոխություններ կատարելու առումով վարչապետը կարևորեց որոշակի մասնագիտությունների կենրոնացումը համապատասխան մասնագիտացված ԲՈՒՀ-երում, ինչպես նաև պետական պատվերի օպտիմալացումը՝ հաշվի առնելով իրական պահանջարկը: Հաստատվեցին նաև 2001/2002 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելության տեղերի թիվը և ասպիրանտուրայի ու դոկտորանտուրայի ընդունելության պետական պատվերը: Ասպիրանտուրայի համար սահմանվec 369, իսկ դոկտորանտուրայի համար՝ 11 տեղ: ործադիրը հավանություն տվեց ջրային տնտեսության համակարգի ընկերությունների գործունեության և կառավարման բարելավման 2001-2005թթ. ֆինանսական հոսքերի և դրանց իրականացման միջոցառումների ծրագրին: Որոշմամբ սահմանվում է, որ ՀՀ բոլոր տեսակի ջրային պաշարների, բացի Երևան քաղաքը սնող ջրաղբյուրների, առևտրային օգտագործման պետական կառավարման իրավասությունը վերապահվում է կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ կառավարության կամ նրա լիազորած մարմնի կողմից սահմանված քվոտաների և կանոնների հիման վրա: Նշվում է նաև, որ խմելու, ոռոգման և այլ նպատակով օգտագործված ջրերը ենթակա են պետական հաշվառման, և վճարը կատարվում է տվյալ գոտու համար կառավարության կողմից հաստատված սակագնով: Ջրամատակարարման և ջրահեռացման օբյեկտների շինարարության պատվիրատուի գործառույթներն արդյունավետ իրականացնելու նպատակով և հաշվի առնելով միջազգային ֆինանսական կազմակերպությունների միջոցների ներգրավման հնարավորությունները, կառավարությունը որոշեց լուծարել «Շինարարության պատվիրատու» և «Ինվեստիցիոն ծրագրերի գործակալություն» ՊՓԲ-երը, միաժամանակ ստեղծվեց ջրային տնտեսության պետական կոմիտեի ենթակայության «Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ծրագրերի իրականացում» պետական հիմնարկ: ՀՀ էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման հետագա աշխատանքները կազմակերպելու նպատակով կառավարությունը հաստատեց մրցութային հանձնաժողովի նոր կազմ՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախագահությամբ: Հանձնաժողովի անդամների թիվը նախկին 16-ից դարձել է 19-ը, կազմում ընդգրկվածների թվում են ՀՀ ԱԺ յուրաքանչյուր խմբակցության և խմբի մեկական պատվիրակ, ինչպես նաև ՀՀ արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչը: ՀՀ էներգետիկայի, ֆինանսների և էկոնոմիկայի, արդարադատության նախարարություններին հանձնարարվեց երկշաբաթյա ժամկետում մշակել և հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել միջոցառումների ծրագիր՝ ուղղված էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման մրցութային փաստաթղթերի և կատարված աշխատանքների վերլուծությանը: Հանձնաժողովին հանձնարարվեց երկշաբաթյա ժամկետում կառավարություն ներկայացնել նշված ընկերությունների մասնավորեցմանն ուղղված աշխատանքների նոր ժամանակացույց: Մեկ այլ որոշմամբ, Կարեն Դեմիրճյանի թանգարանի զբաղեցրած տարածքի վերակառուցման ու կահավորման համար կառավարության պահուստային ֆոնդից հատկացվեց 37 մլն 352 հազար դրամ:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ