Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 18 մայիսի 2005

 


Այսօր կառավարությունում ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն ընդունել է Իտալիայի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Էնրիկո Լա Լոջջիային   և նրա ղեկավարած պատվիրակությանը։


Քննարկվել են իշխանության ապակենտրոնացման քաղաքականության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության, տնտեսական հարաբերությունների և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Հովիկ Աբրահամյանը Իտալիայի տարածքային կառավարման նախարարին ներկայացրել է Հայաստանում իրականացվող մարզային զարգացման ծրագրերը, ինչպես նաև լեռնային բնակավայրերի կայուն զարգացման ռազմավարության մշակմանն ուղղված աշխատանքները: Կողմերը մտքեր են փոխանակել Միջազգային լեռնային համագործակցության կազմակերպությանը վերջերս անդամակցած Հայաստանի՝ այդ կազմակերպության շրջանակներում փոխգործակցության հեռանկարների շուրջ, մանավանդ որ Իտալիայի Հանրապետությունը նրա ակտիվ անդամներից է։


Հանդիպմանը պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև հետագա համագործակցության որոշակի միջոցառումների վերաբերյալ։


 




 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ