Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 20 մայիսի 2005

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության տարածքային զարգացման նախարար Վլադիմիր Յակովլևին, որը Հայաստանում է գտնվում ԱՊՀ անդամ պետությունների շինարարական գործունեության ոլորտում համագործակցության հարցերով միջկառավարական խորհրդի 21-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով:

Վլադիմիր Յակովլևը և ՀՀ քաղաքաշինության նախարարը վարչապետին ներկայացրել են Երևանում անցկացվող այդ նիստի ընթացքը, քննարկվող հարցերի շրջանակը, ընդգծելով, որ շինարարության ոլորտում այն նոր և հեռանկարային համագործակցության խթան կարող է հանդիսանալ:

Խոսելով Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխգործակցության հեռանկարների մասին՝ Անդրանիկ Մարգարյանը և Վլադիմիր Յակովլևն ընդգծել են հատկապես առետրատնտեսական և միջտարածաշրջանային կապերի հետագա զարգացման խնդիրները, որոնց ուղղությամբ վերջին տարիներին որոշակի ձեռքբերումներ կան: Մասնավորապես, ըստ ՀՀ վարչապետի, այս տարվա սկզբներին ՌԴ Սվերդլովսկի և Պերմի մարզերի նահանգապետների գլխավորած պատվիրակությունների Հայաստան կատարած այցերի ընթացքում զգալիորեն ակտիվացել են տնտեսական ու առևտրային կապերը Սվերդլովսկի և Արարատի մարզերի միջև, մտադրությունների վերաբերյալ արձանագրություն է ստորագրվել Պերմի և Գեղարքունիքի մարզերի վարչական ղեկավարության միջև, իսկ այդ մարզերի առևտրաարդյունաբերական պալատները կնքել են համագործակցության համաձայնագիր, արդյունավետ փոխգործակցություն է զարգանում նաև Մոսկվայի կառավարության հետ: Սակայն, այս ամենով հանդերձ, ըստ զրուցակիցների, երկու երկրների միջև առևտրային ու տնտեսաական փոխշահավետ գործակցությունը դեռևս չօգտագործված հնարավորություններ և մեծ ներուժ ունի: Դրանց թվում կողմերը նշել են, ՌԴ առանձին վարչական սուբյեկտների և ՀՀ մարզերի գործարար շրջանակների միջև կապերի ակտիվացումը, միմյանց տնտեսություններում ներդրումների ծավալների աճը, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը: Երկկողմ տնտեսական հարաբերությունների հետագա խթանման գործում վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և Վլադիմիր Յակովլևն առանձնապես կարևորել են տրանսպորտային հաղորդակցության բարելավման խնդիրները:

ՌԴ տարածքային զարգացման նախարարը հետաքրքրվել է նաև Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությամբ, այդ բնագավառում նախատեսվող բարեփոխումներով, նշելով, որ իր երկրի համար Հայաստանի փորձը ևս կարող է օգտակար լինել:

Հանդիպման ժամանակ կողմերն անդրադաձել են նաև երկու երկրների միջև զբոսաշրջության, գիտության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում համագործակցության խթանմանը, նշելով, որ դրանում որոշակի դեր կարող է ունենալ նաև Ռուսաստանի մեծաթիվ հայկական համայանքի հնարավորությունների օգտագործումը:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ