Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 31 մայիսի 2005

Այսօր կառավարությունում տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայաստանում Ռուսաստանի տարվա միջոցառումների անցկացման կազմակերպական կոմիտեի նախագահ Դմիտրի Մեդվեդևին:

Նշելով 2005թ. Հայաստանում Ռուսաստանի և 2006թ. Ռուսաստանում Հայաստանի տարվա միջոցառումների անցկացման կարևորությունը հայ-ռուսական բարեկամության հետագա խթանման գործում, նախարար Հովիկ Աբրահամյանը, որը նաև միջոցառումների կազմակերպման հայկական կոմիտեի նախագահն է, գոհունակություն է հայտնել Ռուսաստանի տարվա ծրագրի շրջանակներում մեր երկրում անցկացվող միջոցառումների, մասնավորապես, Մոսկվայի գեղարվեստական թատրոնի, Մեծ թատրոնի հյուրախաղերի, հաղթանակի 60-ամյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսի կազմակերպական բարձր մակարդակից: Դմիտրի Մեդվեդևը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը՝ միջոցառումների կազմակերպմանը շահագրգիռ աջակցություն ցուցաբերելու համար: Այնուհետև կողմերը քննարկել են Հայաստանում Ռուսաստանի տարվա ծրագրով նախատեսված հետագա միջոցառումների իրականացման ընթացքը, որն ընդգրկում է ինչպես մշակութային, գիտական, կրթական, երիտասարդական, այնպես էլ առևտրատնտեսական, գործարար կապերի ոլորտները:

Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը պայմանավորվել են, որ մինչև այս տարվա հունիսի կեսերը ռուսական կողմին կներկայացվի նաև 2006թ. Ռուսաստանում Հայաստանի տարվա միջոցառումների նախնական ծրագիրը: Խոսելով թե Հայաստանում և թե Ռուսաստանում կազմակերպվելիք միջոցառումների մասին, զրուցակիցներն ընդգծել են դրանք ոչ միայն մայրաքաղաքներում ու խոշոր կենտրոններում, այլև մարզերում, առանձին վարչական սուբյեկտներում անցկացնելու կարևորությունը:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ