Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 1 հունիսի 2005

 

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով ժամանել է Վրաստան՝ հունիսի 2-3-ը Թբիլիսիում կայանալիք ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ Սուրեն Հարությունյանը, ԱՊՀ տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերով հանձնաժողովում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ Արտակ Վարդանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը, կառավարության աշխատակազմի և արտաքին գործերի նախարարության ստորաբաժանումների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք:

Ժամանումից անմիջապես հետո ՀՀ պատվիրակությունը մեկնել է Վրաստանի կառավարության շենք, որտեղ կայացել է Անդրանիկ Մարգարյանի առանձնազրույցը գործընկերոջ՝ Զուրաբ Նոգաիդելիի հետ, որը տևել է մոտ մեկ ժամից ավելի:

Երկու երկրների վարչապետները գոհունակություն են հայտնել երկկողմ շփումների, փոխայցելությունների ակտիվացումից, ինչը, ըստ նրանց, նպաստում է նաև Հայաստանի ու Վրաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանը: Նշելով Տնտեսական համագործակցության հարցերով հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը, նրանք անդրադարձել են հանձնաժողովի՝ 2004թ. հուլիսի 26-ին կայացած երրորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքին: Միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստը որոշվել է հրավիրել սեպտեմբերին: Ադրանիկ Մարգարյանը գոհունակություն է հայտնել Հայաստանին Վրաստանի պետական պարտքի կարգավորման հարցում ակտիվ երկխոսության հաստատման կապակցությամբ, որի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել պարտքը վերաձևակերպելու վերաբերյալ: Վարչապետը նշել է նաև, որ Հայաստանը վրացական կողմին սպառիչ պատասխան է տվել 1993-1995թթ. թուրքմենական գազի տարանցման հարցի վերաբերյալ, ըստ որի ո՛չ վրացական, և ո՛չ էլ թուրքմենական կողմի հետ ֆինանսական որևէ չլուծված խնդիր չունի: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել էներգետիկայի բնագավառում նոր ուղղություններով համագործակցության վերաբերյալ: Վարչապետները հանգամանորեն քննարկել են Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ էլեկտրական գծի կառուցման խնդիրը: Վարչապետ Զուրաբ Նոգաիդելին վերահաստատել է Իրան-Հայաստան գազամուղի հետ կապված Վրաստանի մասնակցության շահագրգռությունը, ինչին ի պատասխան Անդրանիկ Մարգարյանը նշել է, թե դեռևս իրագործվում է նախագծի առաջին փուլը, սակայն ապագայում հայկական կողմը չի բացառում այդ առաջարկի ուղղությամբ Վրաստանի հետ քննարկումների անցկացումը:

Վարչապետները քննարկել են նաև հայ-վրացական պետական սահմանի սահմանաբաժան գծերի հստակեցման (դեմարկացման) հարցը: Որոշվել է այդ խնդրով զբաղվող համապատասխան երկկողմ հանձնաժողովների համատեղ նիստն անցկացնել նոյեմբերին, որտեղ հանգամանորեն կանդրադառնան այդ խնդրին: Տրանսպորտային հիմնահարցերի հետ կապված, երկկողմ շահագրգռություն է արտահայտվել վրացական երկաթուղու աբխազական հատվածի հնարավորինս արագ վերագործարկման հարցում, ինչը, ըստ վարչապետների, անկասկած, տնտեսապես շատ ավելի արդյունավետ է երկու կողմերի համար էլ:

Հանդիպմանը վարչապետներն անդրադարձել են նաև Վրաստանում բնակվող հայկական համայնքի, մասնավորապես, ջավախահայության հիմնահարցին: Զուրաբ Նոգաիդելին վերահաստատել է Վրաստանի ղեկավարության մտադրությունը՝ Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման ծրագրի իրականացման վերաբերյալ: Զուրաբ Նոգաիդելին և Անդրանիկ Մարգարյանը պայմանավորվել են հաջորդ անգամ աշխատանքային հանդիպում ունենալ Ջավախքում, որը թերևս կկայանա առաջիկա հուլիս կամ օգոստոս ամիսներին: Գոհունակյությամբ ընդունելով Ջավախքի հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրի իրականացման գործում Հայաստանի համագործակցության Անդրանիկ Մարգարյանի հայտնած պատրաստակամությունը, Զուրաբ Նոգաիդելին նշել է, որ մշակվելիք ծրագրի հատկապես ճանապարհների, դպրոցների շինարարության ու վերականգնման և կարևորագույն այլ հարցերում փոխգործակցության խնդիրները կարելի է քննարկել Ջավախքում այդ առաջիկա հանդիպման ժամանակ: Զրույցի ընթացքում վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նաև վստահություն է հայտնել, որ վրացական իշխանությունները ջանքեր կգործադրեն իրենց երկրի տարածքում գտնվող հայկական պատմամշակութային հուշարձանների պահպանման հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հայկական կողմից այս հարցով զբաղվող առանձին աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ, որը կուսումնասիրի Վրաստանի օրենսդրական դաշտը և դրա շրջանակներում կփոձի խնդրի լուծման առաջարկներ ներկայացնել:

Վաղը նախատեսվում է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի հետ, որից հետո վարչապետի աշխատանքային այցը կշարունակվի ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի ծրագրով:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ