Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 7 մայիսի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Ժան Լեմիերին, որը ՀՀ կառավարության պաշտոնական հրավերով մայիսի 6-7-ը գտնվում է Հայաստանում: Հանդիպման ընթացքում երկուստեք հավաստվեց համագործակցությունն այսուհետ ևս շարունակելու և զարգացնելու ցանկությունն ու պատրաստակամությունը: ՀՀ վարչապետը հույս հայտնեց, որ պրն Լեմիերի, իբրև Հայաստան այցելող ՎԶԵԲ-ի առաջին նախագահի, այցը նոր խթան կհանդիսանա հետագա փոխգործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու և հեռանկարային նոր ծրագրեր քննարկելու համար: Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ բանկի կողմից Հայաստանում իրագործված, ինչպես նաև ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, կարևորվեց հետագա ծրագրերը հրապարակային և թափանցիկ իրագործելու անհրաժեշտությունը: ՎԶԵԲ-ի նախագահի խնդրանքով ՀՀ վարչապետը ներկայացրեց կառավարության տնտեսական քաղաքականության հիմնական սկզբունքներն ու մոտեցումները: Ժան Լեմիերը ողջունելի համարեց գործադիր իշխանության ջանքերը ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ և հույս հայտնեց, որ վերջնարդյունքում հնարավոր կլինի այստեղ էական տեղաշարժերի մասին խոսել: Հանդիպմանը քննարկվեցին նաև համագործակցության փոխշահավետ և հետաքրքրություն ներկայացնող ոլորտները՝ էներգետիկա, բանկային համակարգ, հեռահաղորդակցություն, փոքր ու միջին ձեռնարկատիրություն և այլն: ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և ՎԶԵԲ-ն նախագահ Ժան Լեմիերը հանդիպեցին նաև լրագրողների հետ՝ մանրամասնելով հանդիպման արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունները:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ